Գրքերից դուրս բանաստեղծություններ

ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵ՛Լ ԵՆՔ,
ԱՅՍՊԵՍ ԱՊՐՈ՛ՒՄ ԵՆՔ,
ԱՅՍՊԵՍ ԿԱՊՐԵ՛ՆՔ...
(Հայրեն)

Ե՛վ վեճի ընկեր եղանք, և՛ սիրո վայելքն ապրեցինք,
Հանդիպման առաջին պահից իրարով այնպես տարվեցինք,
Որ մինչև հիմա ուշքի գալ այդպես էլ չկարողացանք,
Ո՛չ ուրիշ ծաղիկ տեսանք, ո՛չ էլ մեր շուրջը նայեցինք,
Մեզ ուրիշ աչքեր չտարա՛ն, իրարո՛վ մեր ուղին հարթեցինք...

ԱՇՆԱՆ ՏԵՐԵՎՆԵՐ

Աշնան տերևներª կարմիր ու դեղին,
Դուք, որ թողել եք մայթեզրի թեղին,
Ընկած եք հիմա ասֆալտի վրա,
Ապրում է ձեր մեջ կարոտը նրա£

Մայթեզրի թեղին մենակ է, լքված,
Սիրտը լցված է, իսկ աչքերըª թաց,
Թեղին մայթեզրին թախծում է տեղին,
Աշնան տերևներª կարմիր ու դեղին£

ՊԱՐԶԱՊԵՍª ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ես կուզեի, որ միայն դո°ւ իմ հայացքում մոլորվեիր:
Ես կուզեի, որ միայն դո°ւ իմ գրկի մեջ խորովվեիր:
Ի°մ շուրթերը մեղմ հպվեին քո շուրթերին,
Ի°մ ձեռքերը պարանոցը քո գրկեին:
Իմ երազը սկսվեր ու վերջ չունենար,
Քո երազը գրկած գնա¯ր, գնա¯ր, գնա¯ր...

ՍԱ ՀՈՒԼԻ±Ս Է...

Սա հուլի±ս է, թե± հոկտեմբեր-նոյեմբեր է,
Ամպ ու զամպ էª անձրևաբեր-ձյունաբեր է,
Իսկ մենք մի շոգ օգոստոսի հույս ունեինք,
Ախր աշունն ինչո±ւ այսքան անհամբեր է:

18.07.2015, Գորիս


ԻՆՉ ՈՐ ՄԻ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՌԻԹՈՎ

Չեմ նախանձում բնավ մարդկանց,
Նախանձում եմ միայն նրանց,
Ովքեր այնպես են հմտացել
Մոռանալում,
Որ շատ հաճախ
Մտաբերել են ալարում
Նույնիսկ իրենց պաշտամունքը,
Ինչ էª թե այն հիշեցներ պիտի իրենց
Մոռացա¯ծը...

Չեմ նախանձում մարդկանց բնավ,
Նախանձում եմ նրա°նց միայն,
Ովքեր այնպե¯ս են հմտացել
Մոռանալում:
Իսկ ես
Ոչինչ մոռանալ
Չեմ կարողանում...

...Դու էլ ինձ ես
Հաճախ այնպե¯ս մեղադրում,
Իբր... ես է¯լ եմ մոռանում:

Չեմ նախանձում բնավ մարդկանց,
Նախանձում եմ միայն նրանց...

...Է¯հ, քա°վ լիցի,
Նախանձելու էլ բան լիներ:

ՄԻԱՅՆª ՄԻ ԲԱՌ

Կուզեի ասել քեզ միայն մի բառ,
Եվ կուզեի, որ պատասխանեիր
Այդ մեն-մի բառովª
Բարևո¯վ, այո°:
Ու թող դրանից բարին շատանա
Սրտերում մարդկանց,
Ու թող բարություն կարդայինք միայն
Ժպիտների մեջª ծերերի,
Մանկանց:
Ժպիտ ճառագեր անգամ սառույցից,
Ու սառը մարդկանց
Հայացքից տրտունջ...

Կուզեի±ր լսել ինձնից դու բառն այդ,
Թե± տխրությունս չի գտնում իրեն,
Թե± տխրությունս առաջվա նման
Ուզում է զարկել իրեն պատեպատ,
Անհասկանալի երևույթներ են
Մեր սրտում,
Մեր շուրջ...

Կուզեի ասել քեզ միայն մի բառ,
Պարզապեսª բարև,
Թո°ղ նույնիսկ դու ինձ
Չլսեիր է°լ...

Միայն, լսո±ւմ ես,
Ինձ գիժ չանվանես,
Ինչ ուզեսª ասա,
Սակայն գիժª երբեք:

Արդյո±ք լսելի եղա այս անգամ...

...Այստեղ ես թեև,
Բայց դեռ... չես խոսում:
Չես էլ խոսելո±ւ...

Ո±վ է աշխարհում քո չափ... լռակյա°ց:

ՄԻ ԾԽԱՄՈԼԻ

(Էպիգրամ)

Այսպես նայում եմ ես քեզ
Ու մտածում ինքս ինձª
Դու և ծուխը իրարից
Անբաժան եք իսկապես:

Տեսնում եմª պարզ է դառնում,
Բարձրանում է ծուխը վերª
Անիմաստ ու անտարբեր,
Իսկ խեժն էլ թոքերիդ
Նիկոտին է բաժանում:

...Իմաստը չեմ հասկանում:

ՄԱՂԹԱՆՔ

Քաղցրիկիսª ծննդյան օրվա առթիվ

Այսօր տոն է քեզ համար,
Օր ծննդյան,
Մաղթում եմ քեզ նոր գարունª
Պերճ ու չքնաղ:

Տարին տարուն գումարվի
Ու դառնա կյանք,
Երանությամբ ապրիր միշտ,
Քեզª երգ, հրճվանք...

ՍԵԳՈՒԼԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Մի մեքենա ու չորս ակª
Իսկույն հասանք Դպրաբակ:

Բայց քանի որ մեքենան
Գլորվելով էր գնումª
Էլ ակերն ի±նչ է անում:

ՄԵՆՔ ՀԱՆԴԻՊՈ±ՒՄ ԵՆՔ

Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներª
Կուզեի լիներ կայծակի նմանª
Ամպրոպ-որոտով,
Ծովի խորությամբ,
Երկնի պարզությամբ,
Մաքրությամբ լույսի:

Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներª
Թող այնպես լիներ,
Որ չկրկնվեր ուրիշ ո°չ մի տեղ
Ու ո°չ մեկի հետ...

...Մեր հանդիպումը գուցե չլինիª
Լո°կ այն պատճառով,
Որ չդարձնեմ քեզ էլ մեղավոր:

ԱՅՍ ՏԱՆԸ

(Խիստ անձնական տողեր)

Այս տանը մի օրª մանկան խաղ ու ճիչ,
Ու չկա արդեն այլևս ոչինչ:

Բոլորս այնպե¯ս դարձել եսասեր,
Որ մոգոնում ենք իրար դեմ մեղքեր:

Չենք փորձում մի քիչ իրար հանդուրժել,
Ուզում ենք իրար երևալ ուժեղ:

Ընկեր ենք դարձել դառը կրքերի,
Մեր մեղկ մեղքերին գերի ենք, գերի:

Չենք հարգում իրարª գոնե ներեինք,
Այս տան պատիվը գուցե փրկեինք:

...Այս տանը հիմա աղմուկ է ու վեճ,
Կլինի± մի օր վեճերին այսª վերջ:

ԴՈՒ...

Դու ապրում ես քո հորինած երազների երկրում,
Ու այդ երկիրն ապրում է քո քնքո¯ւշ-մաքուր երգում:

Երազներդ թող իրական դառնան, շոշափելի,
Իսկ դու կարդա այս տողերը, կարդա էլի¯, էլի¯:

...Երջանկություն եմ քեզ մաղթումª անափ ու անսահման,

Կյանքում ինչ էլ լինիª ապրես միշտ հմայքը գարնան: