Կենսագրություն. Մատենագրություն


Արիս Արսենի Գրիգորյան

(2010 թվականի յուսանկար)

Ծնվել է 1959-ի հունիսի 10-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ 1966-74-ին սովորել է հայրենի գյուղի ութամյա (այժմ՝ միջնակարգ) եւ Մարտակերտի միջնակարգ-գիշերօթիկ (1971-73) դպրոցներում։ 1977-ին ավարտել է Դիլիջանի թիվ 12 միջնակարգ պրոֆտեխուսումնարանը՝ ստանալով դերձակի մասնագիտություն եւ միջնակարգ կրթություն, իսկ 1986-ին՝ Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1978-80-ին ծառայել է Խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Մարտակերտի խաղողագործական պետտնտեսությունում, այնուհետեւ տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատել որպես քաղաքային տպարանի գրաշար (1983), Արցախի հեռուստատեսության թղթակից (1988-90, 1996), «Արցախ» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի ավագ խմբագիր (1990-93)։ Արցախյան ազգային ազատագրական շարժման ընդհատակյա պաքարի մասնակիցներից է, 1990-91-ին Դավիթ Ջրաբերդ կուսակցական ծածկանունով խմբագրել է «Պայքար» (ընդհատակյա) հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականը՝ ՀՅԴ ժամանակի միակն խոսնակն Արցախում։ 1993-ի սեպտեմբերի 24-ից ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում էր, եղել է Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) երկրորդ հրաձգային գումարտակի 4-րդ, իսկ այնուհետեւ՝ 6-րդ վաշտի հրամանատարի տեղակալը։ 1993-94-ին մասնակցել է Ջաբրայիլի, Աղդամի, Ֆիզուլու եւ Մարտակերտի շրջաններում տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման համար մղված մի շարք ռազմագործողությունների ու պաշտպանական մարտերի։ Վիրավորվել է Ֆիզուլու շրջանի Վերին Սեիդահմեդլի գյուղի մերձակա՝ 1994-ի հունվարի 15-ի պաշտպանական մարտում։ 1995-ի հուլիսի 1-ից զինվորական ծառայությունը շարունակել է բանակային «Մարտիկ» թերթի խմբագրությունում՝ որպես զինվորական լրագրող։ 2009-ի օգոստոսի 1-ից, կապիտանի զինվորական կոչումով, ուղարկվել է պահեստազոր։
Գրել սկսել է վեցերորդ դասարանից։ 1976 թվականից տտպագրվում է շրջանային, մարզային եւ հանրապետական մամուլում, գրական հանդեսներում ու ալմանախներում։ Հրատարակված 16 գրքերի (չափածո եւ արձակ) հեղինակ է, ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան («Լրագրության բնագավառ», 2004) եւ Արցախի ժուռնալիստների միության («Զինվորական թեմաներով լավագույն հրապարակումների համար», 2005) ամենամյա մրցանակների դափնեկիր։
Արցախի լրագրողների միության վարչության, Հայաստանի եւ Արցախի գրողների միությունների անդամ է (1990-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ)։

Ձեր գնալուց հետո                              Ծնողներս՝
Իմ ու մահվան միջև     Լենա և Արսեն Գրիգորյանները
Սահմանը բաց մնաց ...                   (վերջին լուսանկար)

...Ես նման եմ հիմա
այն մենավոր ծառին ,
Որ կանգնել բաց դաշտում ,
Եվ օրորվում է թույլ
քամիներից անգամ...
            Իմ լեռնաշխարհն է՝ այդպես վեհացած,
            Նայում է նա ինձ աչքերով ծավի,
            Ձմռանն՝ ահել է ասես ճերմակած,
            Գարնանը՝ կայտառ՝ ինչպես պատանի....
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» (2012), ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» (2018), ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի (2006) եւ ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպության «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» (2008) մեդալներով, ՀամԼԿԵՄ կենտկոմի եւ ԽՍՀՄ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության (1975), ՀամԼԿԵՄ կենտկոմի եւ Նախարարների խորհրդի պրոֆտեխնիկական կրթության պետական կոմիտեի (1977) կրծքանշաններով, ԽՍՀՄ զինված ուժերի թիվ 78684 զորամասի հրամանատարության (1980), ՀամԼԿԵՄ Մարտակերտի շրջկոմի (1981), Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորատի (1984), ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության (2001), ԼՂՀ պաշտպանության նախարարության (2006) և ՀՀ մշակույթի նախարարության (2008) պատվոգրերով։ 
Ամուսնացած է, ունի չորս երեխա, վեց թոռ։