ԱՇՆԱՆ ՏԵՐԵՎՆԵՐ

Աշնան տերևներ՝ կարմիր ու դեղին, Դուք, որ թողել եք մայթեզրի թեղին, Ընկած եք հիմա ասֆալտի վրա, Ապրում է ձեր մեջ կարոտը նրա։ Մայթեզրի թեղին մենակ է, լքված, Սիրտը լցված է, իսկ աչքերը՝ թաց, Թեղին մայթեզրին թախծում է տեղին, Աշնան տերևներ՝ կարմիր ու դեղին։

01
.11.2017, 
Ստեփանակերտ

Երկու երգիծապատում՝ կապված «ՂՏ»-ի հետ


***
Մտնում ես «Ղարաբաղ-Տելեկոմի» սպասարկման ցանկացած սրահ և քո առաջին իսկ արտաբերած բառին՝ բարևին, ի պատասխան՝ լսում ես. «Խնդրեմ՝ Ձեր անձնագիրը»։ Եվ որ կարևոր է՝ շա՜տ քաղաքավարի ձևով։
***
Ասում են՝ ամենանորաոճը լավ մոռացված հինն է։
«ՂՏ»-ի կյանքից լավ մոռացված մի դրվագ էր այն, որ մի ժամանակ ընկերության բոլոր կին ու աղջիկ աշխատողներին ինչ-որ մարտի 8-ի (թե ապրիլի 7-ի՝ կարևոր չէ) հովանոցներ էին նվիրել՝ «Միշտ հասանելի» գրությամբ։ Պարզ է՝ այդ հովանոցները մեր քաղաքում քիչ երևացին։ Բայց՝ երևացի՜ն։ Ու մնացին հիշողության մեջ։