Հեղինակը պատմում է Արցախի արդյունաբերության առաջնեկ Ղարմետաքսկոմբինատում երկարամյա ու բեղմնավոր աշխատանքային փորձով իմաստնացած գյուտարար, հանրապետության վաստակավոր ռացիոնալիզատոր, ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի արծաթե ու բրոնզե մեդալակիր, բազմաթիվ այլ պարգևների ասպետ Հրայր Ռուբենի Վանյանի կյանքի ու գործունեության մասին։
ՀՐԱՅՐ ՎԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հայրենիքի համար լավ մարդ կարող է լինել նա,
ով առաջին հերթին լավ որդի է, լավ հայր է, լավ քաղաքացի է*.
Հրայր ՎԱՆՅԱՆ

Գլուխ առաջին
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ
1913 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում ծնված Ռուբեն Ղարայի Վանյանի և 1917 թվականին Մարտունու շրջանի Նորշեն գյուղում ծնված Մարուսյա Սողոմոնի Բաբայանի հարկի տակ 1940-ի ապրիլի 3-ին ծնվում է ընտանիքի երկրորդ արու զավակը՝ Հրայրը։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես հաշվապահ հայրը, որ մինչ այդ մասնակցել էր խորհրդա-ֆիննական պատերազմին և հազիվ մեկ տարի էր՝ ինչ տուն էր վերադարձել, նորից զորակոչվում է գործող բանակ։ Երկու անչափահաս երեխաները (մեկ տարեկան Հրայրն ու երեքամյա Հոմերոսը) մնում են մոր՝ Մարուսյայի և Մաքաղաթ տատիկի խնամքի տակ։
Կենսական վատ պայմանների հետևանքով Մարուսյան վերցնում է երեխաներին ու տեղափոխվում Մարգուշևանում մեքենատրակտորային կայանի տնօրեն աշխատող եղբոր՝ Արամ Սողոմոնի Բաբայանի մոտ։ Նրանց Կոճողոտ վերադառնալը ձգձգվում է մինչև Ռուբենի զորացրվելը։

Ռուբենը պատերազմից վերադառնում է հենակներով, պատերազմի հաշմանդամի կարգավիճակով, և կրկին լծվում նախկին աշխատանքին։ Մարուսյան էլ՝ գյուղխորհրդի քարտուղար է նշանակվում Կոճողոտում, միաժամանակ՝ գյուղում աշխատում որպես բուժքույր։
Հրայրը 1946-ից հաճախում է Կոճողոտի յոթնամյա դպրոցի առաջին դասարանը։ Առաջին ուսուցչուհին՝ Նորա Ղուլյանը շատ սիրալիր, ջերմ ու բարի ժպիտով էր ամեն առավոտյան դիմավորում երեխաներին, նույն տրամադրությամբ էլ անցկացնում օրվա պարապմունքները։
Դասարանում տրված տնային առաջադրանքները երեխաները կատարում են երեկոյան՝ նավթավառի լույսի տակ, իսկ շատ հաճախ էլ, նավթ չլինելու պատճառով, նստոտում են վառարանի առաջ և վառարանի դռնակի անցքից արձակվող լույսն օգտագործում՝ դասերը պատրաստելու համար։
Հրայրի հետ նույն դասարանում էին սովորում նաև իրենից տարիքով զգալիորեն մեծ երեխաներ, ովքեր պատերազմական տարիներին դպրոց հաճախելու հնարավորություն չեն ունեցել։
Մի օր էլ տղաներով որոշում են <<Սրականց տափ>>-ից վերև գտնվող <<Գյուլուլ>> և <<Ցուրտ>> աղբյուրների մոտ գտնվող բացատներում խազազ** քաղելու գնալ։ Հրայրն առջևից է գնում, որ շուտ <<խազազատեղի>> հասնի։ Տեղ հասնելուն պես՝ ակամա ականատես է դառնում մի հրաշալի տեսարանի՝ եղնիկն ու իր ձագուկը խազազ էին ուտում։
Աննկատ հետ է քաշվում՝ ընկերներին զգուշացնելու, որ չխանգարեն։ Տղաները կուզեկուզ մոտենում են, որ նայեն, բայց եղնիկները, վտանգ զգալով, անմիջապես անհետանում են։ Ասես ոչ թե փախչում, այլ ճախրում էին օդում։ Այդ սքանչելի տեսարանը, որին Հրայրի մանկական հոգին արձագանքում է կենդանական աշխարհի և գեղեցկության հանդեպ սիրագորով զգացմունքների դրսևորմամբ՝ որպես նշանակ դեպի բարին, հոգու բնածին հակվածությամբ ընդմիշտ դաջվում է տղայի հիշողության մեջ...
1949-ին, Հրայրի հայրը՝ որպես բարձր որակավորման մասնագետ, ուղարկվում է Չայլու և նշանակվում տնտեսության գլխավոր հաշվապահ։ Նա Չայլու է տեղափոխվում ամբողջ ընտանիքով (կնոջ, Հոմերոս, Հրայր, Աքիլլես որդիների և Դոլորես դստեր հետ)։
Չալվի միջնակարգ դպրոցը Կոճողոտի դպրոցի համեմատությամբ որոշակիորեն շատ առավելություններ ուներ, առկա մարզադաշտն ու պտտաձողը, մարմնամարզական մյուս հարմարանքները հնարավորություն էին տալիս ֆիզկուլտուրայի դասաժամերն առավել հետաքրքիր դարձնել։ Չայլվի դպրոցում սովորելու տարիներին Հրայրն իսկական պատանեկություն է ապրում։ Երեկոյան ժամերին ակումբ են հաճախում՝ Հայրենական պատերազմի մասին կինոնկար դիտելու, իսկ այնուհետև՝ խաղում մինչև կեսգիշեր։
Գարունն սկսվելուն պես, մարտ ամսից, ձկնորսություն էին անում գյուղի կողքով հոսող Թարթառում։ Ձուկը որսում էին կարթով, նույնիսկ՝ ձեռքով, երբ ջուրը շատ էր պղտոր լինում։ Այդ տարիների Թարթառն, իրոք, շատ էր ձկնառատ։ Մի անգամ դպրոցականներին տանում են <<արաբաներ>> կոչվող տեղանքը։ Երեխա էին՝ շատ բան չէին հասկանում։ Եվ հանկարծ պայթյունից առաջացած դղրդյունով լցվում է շրջակայքը, իսկ ջրի երեսը՝ անշնչացած ձկներով։ Չհասկացան՝ ինչպես եղավ դա, բայց այդ օրն այնքան ձուկ բռնեցին, որ մի քանի պարկ լցվեց։ Ձկների միջին քաշը հասնում էր երկու կիլոգրամի, նույնիսկ՝ ավելի։ Հրայրն ու իր ընկերները 3-4-ական ձուկ ստացան և զվարճանալով-երգելով, ուրախ-ուրախ վերադարձան տուն։
Ծնողները ևս շատ ուրախացան։
Ամառային արձակուրդները Հրայրն ու ընտանիքի մյուս անդամները հայրենի Կոճողոտ գյուղում էին անցկացնում, խաղում էին մինչև ուշ երեկո։ Հայրն էլ՝ մեքենայով կամ ֆայտոնով, միրգ և այլ ուտելիքներ էր ուղարկում Չայլվից։ Այնքա՜ն սեխ ու ձմերուկ էր ուղարկում, որ շաբաթներ շարունակ ընկերներով-հարևաններով ուտում էին՝ չէր վերջանում։
Ամռան ամիսներին կոճողոտցի տղաները գյուղից չէին հեռանում, աշխատում էին կոլտնտեսության դաշտերում, օրվա հաց վաստակում։ Իսկ Չայլվից եկած տղաների հետ հանդիպում էին միայն ուշ երեկոյան ժամերին, հետաքրքիր խաղեր էին կազմակերպում, կամ նստոտում էին տաք թոնրի շուրջը և զարմանահրաշ հեքիաթներ ու պատմություններ պատմում։ Մի գիշեր էլ միտք է հղանում գնալ Թարթառի ափն ու ձուկ որսալ։ Հասնում են գետափ, անցնում գետի մի <<ճյուղը>>։ Քթոցները տեղադրելուց հետո կղզիացած տարածքում խարույկ են վառում ու ողջ գիշերը խաղում, երգում, մինչև՝ հոգնում են ու քնով անցնում։ Երբ արթնանում են՝ լույսը դեռ նոր-նոր էր բացվում, վազում են դեպի քթոցները։ Հանում են ջրից ու մնում շվարած-զարմացած՝ այնքան ձուկ էր բռնվել, որ Հրայրը, Բենիկը, Հոմերոսը, Ալյոշան ու Բորիսը մեծ դժվարությամբ են գյուղ հասցնում։
Չայլվի դպրոցում Հրայրը սովորում է մինչև 1952 թվականը, որովհետև մասնագետ հայրն այդ նույն թվականից Մարգուշևան է տեղափոխվում։ Տեղի յոթնամյա դպրոցում սովորում է երկու տարի (6-7-րդ դասարաններ)։ Փոխադրվելով ութերորդ դասարան՝ Հրայրն ուսումը շարունակում է Մարաղայի միջնակարգ դպրոցում, որն ավարտում է 1957 թվականին, պատրաստվում բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել։ Բայց կոմերիտական ուղեգրով նույն թվականի սեպտեմբերի 3-ին Ղարմետաքսկոմբինատ է ուղարկվում՝ արտադրությունից չկտրվելով բարձրագույն կրթություն ստանալու պայմանով։
Ստեփանակերտ են տեղափոխվում նաև Հրայրի մայրը, քույրն ու եղբայրները։

Գլուխ երկրորդ
ՂԱՐՄԵՏԱՔՍԿՈՄԲԻՆԱՏ՝ ՀՐԱՅՐ ՎԱՆՅԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ՈՒ ՄԻԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ
ՂԱՐՄԵՏԱՔՍԿՈՄԲԻՆԱՏ՝ ՀՐԱՅՐ ՎԱՆՅԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ՈՒ ՄԻԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ
Հրայրն աշխատանքի է անցնում Ղարմետաքսկոմբինատի մեխանիկական արհեստանոցում՝ որպես խառատի աշակերտ։ 1957-ի սեպտեմբերի 23-ից սկսվում է նրա աշխատանքային կենսագրությունը։ Նախ աշակերտում է Բաքվի Լեյտենանտ Շմիդտի անվան գործարանից Ստեփանակերտ տեղափոխված Սերգեյ Օսիպովի մոտ։ Վարպետ Սերգեյը բավականին մարդամոտ բնավորություն ունենալով՝ սիրահոժար ուսուցանում է իր մասնագիտությունը, հարուստ փորձը փոխանցում երիտասարդներին։ Բայց Հրայրը միայն երեք ամիս յոթ օր է հասցնում ճաշակել փորձառու վարպետի դասերի քաղցրությունը։ Անցնելով թոշակի՝ Սերգեյ Օսիպովն, այնուամենայնիվ, զգում է 17-ամյա Հրայրի հոգում առկայծող կրակն ու մեծ ապագա գուշակում։
Հրայրն այնուհետև Գրիշային է աշակերտում, հետո՝ սովորում Վաղո Դանիելյանի մոտ։ Արհեստանոցի ամեն վարպետ իր յուրահատուկ վերաբերմունքն ուներ, և Հրայրը կարողանում է ամեն մեկի մոտ իր համար օգտավետ որևէ բան գտնել ու օգտվել դրանից։ Նաև ձեռնարկության հարուստ գրադարանից է օգտվում, մասնագիտական գրականությամբ լրացնում տեսական գիտելիքների պակասը։ Դա էլ իր նպաստն է բերում, և երբ 1958-ի հուլիսի 10-ին Հրայրը մասնագիտական կարգ պիտի ստանար՝ երկրորդի փոխարեն միանգամից չորրորդ կարգի որակավորում է շնորհվում նրան։ Եվ սիրած վարպետների կողքին սկսում է աշխատել ինքնուրույն։
1950-ականների վերջին և 60-ականների առաջին տարիները Հրայրի կայացման ու ինքնահաստատման հիմնական ժամանակաշրջանն են դառնում ոչ միայն մասնագիտական առումով։ Թերևս, երկրորդ (բայց ոչ երբեք՝ երկրորդական ու ոչ պակաս կարևոր) <<մասնագիտություն>> ևս ձեռք է բերում Հրայրն այդ տարիներին, որը շրջանցելը, կարծում եմ, անբնական ու անարդարացի կլինի. դա սպորտի նկատմամբ ունեցած նրա ջերմ վերաբերմունքն ու նվիրական սերն է։ Քիչ է ասել՝ զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով ու սամբոյով, նա, բառիս բուն իմաստով, ապրում է այդ մարզաձևերով։ Մարզիչ, սպորտի վարպետ Յուրի Բաբայանի ջանքերի շնորհիվ կարողանում է ինքնադրսեւորվել, մասնակցում է մարզային ու հանրապետական առաջնություններին և Բաքվից ամեն անգամ Ստեփանակերտ վերադառնում միայն բարձր ցուցանիշներով։ <<Ազատ ոճի ըմբշամարտ>> մարզաձևում <<Սպորտի վարպետ>>-ի նորմաները լրացնում է Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում, 1962 թվականին, բայց <<Սպորտի վարպետ>>-ի կոչումը մինչև տարեվերջ այդպես էլ չի շնորհվում Հրայրին, պատճառաբանվածությամբ, թե հանրապետական առաջնությունում պետք է գրաված լիներ հինգերորդ տեղը, իսկ իր ցուցանիշը վեցերորդն էր։ Հաջորդ՝ 1963 թվականը ևս դրական տեղաշարժ չի գրանցում Հրայրի հաշվին. հանրապետական առաջնությունում հինգերորդ տեղը գրաված մարզիկին այս անգամ էլ մատնանշվում է, թե պետք է չորրորդ տեղը գրաված լիներ։ Այնուհետև, <<Սամբո>> մարզաձևում ևս լրացնում է <<Սպորտի վարպետ>>-ի նորմաները, բայց հանրապետական մարզական ղեկավարության կողմից այս անգամ էլ չեն հաստատվում առկա ցուցանիշները, և Հրայրը ստիպված է լինում սպանել իր մեջ սիրած մարզաձևերի նկատմամբ մշտապես տածվող ջերմ վերաբերմունքը. նա մեկընդմիշտ հրաժարվում է հանրապետական առաջնություններին հետագա մասնակցությունից, և, Ղարմետաքսկոմբինատում, արտադրական գործընթացին զուգահեռ, զբաղվում մարզչական գործունեությամբ, որը ևս թողնում է որոշ ժամանակ անց, բոլորանվեր տրվում արտադրությանն ու ռացիոնալիզատորական գործունեությանը։ Հարազատ ձեռնարկությունում Հրայրը յուրաքանչյուր տնտեսական տարին նշանավորում է բարձր ցուցանիշներով՝ հնգամյակի աջթևային ու սոցմրցության հաղթող ճանաչվում, համապատասխան պատվոգրերով ու հուշագրերով, կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվում, արժանանում ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) արծաթե մեդալի, ԽՍՀՄ թեթև արդյունաբերության լավագույն ռացիոնալիզատորի, հանրապետության վաստակավոր ռացիոնալիզատորի, պատվավոր այլ կոչումների։
Բայց այդ ամենի մասին՝ հետո, աստիճանաբար։

Գլուխ երրորդ
ՌԱՑԻՈՆԱԼԻԶԱՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՊՐՊՏՈՒՄՆԵՐԸ
Իսկ ամեն ինչ սկսվում է արտադրության համար այնքան անհրաժեշտ 22 համարի պտուտակաչափերի պատրաստմանը միտված նրա պրպտումներից։ Մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարող խառատը կարո՞ղ է համապատասխան համարը ստանալու համար մշտապես հանգիստ տաշել-հղկել 24, 27 կամ այլ համարներով առկա պտուտակաչափերը։ Ամենևին։ Եվ Հրայրի պրպտուն միտքը գործի է գցվում, իսկ արդյունքն այնքան էլ չի ուշանում։ Նրա ստեղծած հատուկ հարմարանքը նոր հնարավորություններ է ընձեռում, նպաստում արտադրությանն այնքան անհրաժեշտ 22 համարի պտուտակաչափերով ապահովելու գործի կարգավորմանը։ Նոր հատուկ հարմարանքով խառատային հաստոցի վրա այնպես հեշտությամբ է արդեն տրվում այդ համարի պտուտակաչափերի պատրաստումը, որ նույնիսկ երևակայելն է դժվար։ Բայց այդ խնդրի հետ կապված ամեն դժվարություն ետևում էր մնացել արդեն։
Դա Հրայրի ռացիոնալիզատորական պրպտումների առաջին արգասիքն էր, որի խրախուսվելն ու արտադրություն մտցվելը բարոյական մեծ ազդեցություն է ունենում և խթանում երիտասարդ նորարարի ստեղծագործական ձիրքն ու կարողությունները։ 1962-ին նա արդեն որակավորվում է որպես հինգերորդ կարգի մասնագետ՝ <<ԽՍՀՄ երիտասարդ ռացիոնալիզատոր>> կոչմանն արժանանալով։ Երկու տարի անց՝ վեցերորդ կարգի որակավորում է շնորհվում արդեն բավականին ճանաչում ձեռք բերած երիտասարդ մասնագետին։ Իսկ ռացիոնալիզատորական առաջարկությունները հաջորդում են մեկը մյուսին, ինչպես նաև՝ մարզական մրցասպարեզներում ձեռք բերվող հաջողություններն են նոր ճանաչում բերում իրենց հեղինակին։
1962-70 թ.թ. ժամանակահատվածում Հրայր Վանյանը հանդես է գալիս ռացիոնալիզատորական բազմաթիվ առաջարկություններով ու գյուտերով։ Ահա դրանցից մի քանիսը. <<Առանցքների (սռնիների) գլանիկների, գամասեղների իլերի պատրաստումը երկու կենտրոնների օգնությամբ>> (5 մարտի 1962 թ., տնտ. արդյունքը՝ 210 ռուբ.), <<Մանեկների երեսակումը խառատապտուտակահան հաստոցի վրա>> (29 օգոստոսի 1962 թ.), <<Խակոբա>> մեքենայի թելատարի խոշորաքայլ և մանրաքայլ պտուտակների պատրաստումը>> (5 մարտի 1964 թ.), <<Մ 10 ձախ պարուրակների ակոսահատումը արտապարուրակիչով>> (12 նոյեմբերի 1964 թ., տնտ. արդյունքը՝ 61 ռուբ.), <<Հատուկ կալակ՝ աստիճանավոր անցքերի ներտաշման համար>> (12 նոյեմբերի 1964 թ., տնտ. արդյունքը՝ 24 ռուբ.), <<Ս-152 մասի կաղապարի պատրաստումը կապրոնից>> (11 մայիսի 1965 թ., տնտ. արդյունքը՝ 651 ռուբ.), <<Ս-147 մասի պատրաստումը կապրոնից>> (11 մայիսի 1965 թ., տնտ. արդյունքը՝ 128 ռուբ.), <<Մամլակաղապար՝ պրկիչների պարուրակավոր կոնաձև ականոցների պատրաստման համար>> (12 հունվարի 1966 թ.), <<ՄՇ-3 փայտյա տափակ առանցքակալների փոխարինումը կապրոնե առանցքակալներով>> (7 հունվարի 1966 թ.), <<Ծայրային գործարկիչների համար կարբոլիթային ականոցների փոխարինումը կապրոնե ականոցներով>> (14 հուլիսի 1967 թ., տնտ. արդյունքը՝ 245 ռուբ.), <<ԱՏ-100-5Մ-ի ազբափայտե ուղղորդիչ շրջանակների չուգունե գլանիկների փոխարինումը կապրոնե գլանիկներով>> (14 հուլիսի 1967 թ., տնտ. արդյունքը՝ 459 ռուբ.), <<Գործվածքային հաստոցների թելաբաժանիչ ձողիկների հղկումը երեք գնդիկավոր առանցքակալների օգնությամբ>> (14 հուլիսի 1967 թ.), <<Ոլորման մեքենաների համար կապրոնե ոլորակոճերի պատրաստման հատուկ կաղապար>> (14 հուլիսի 1967 թ.), <<ԿԷ-2-145-ՇԼ մեքենայի վրա փայտե կոճակների փոխարինումը կապրոնե կոճակներով>> (1 դեկտեմբերի 1967 թ., տնտ. արդյունքը՝ 2 հազ. 161 ռուբ.), <<ՉԳՍՊ-50 հպակային տուփի տեքստոլիտե ականոցների փոխարինումը կապրոնե ականոցներով>> (25 հունիսի 1968 թ., տնտ. արդյունքը՝ 105 ռուբ.), <<Ջուլհակահաստոցի ծայրային անջատիչի տեքստոլիտե հրիչների փոխարինումը կապրոնե հրիչներով>> (25 հունիսի 1968 թ., տնտ. արդյունքը՝ 441 ռուբ.), <<ՈՒԿՐ-49-ի արտաքին հպակի համար տեքստոլիտե ականոցների փոխարինումը կապրոնե ականոցներով>> (25 հունիսի 1968 թ., տնտ. արդյունքը՝ 52 ռուբ.), <<ՈՒԿՐ-49-ի ներքին հպակի համար տեքստոլիտե ականոցների փոխարինումը կապրոնե ականոցներով>> (25 հունիսի 1968թ., տնտ. արդյունքը՝ 52 ռուբ.), <<ԿԷ-2-145-ՇԼ մեքենայի գլխադիրի նոր կառուցվածք>> (20 հուլիսի 1968 թ., տնտ. արդյունքը՝ 2 հազ. 484 ռուբ.), <<Խառատապտուտակահատ հաստոցի արդիականացում>> (28 մարտի 1969 թ.), <<Ժակքարդի մեքենաների համար ասեղների և անցքահատերի պատրաստումը հատուկ հարմարանքով>> (28 մարտի 1969 թ.), <<ՏՍ-300 խառատային հաստոցի գործարկիչ սեղմակոճակի վերակառուցում>> (28 մարտի 1969 թ.), <<ԿԷ-2-145-ՇԼ-ի չուգունե կցասեպի փոխարինումը կապրոնե կցասեպով և կցասեպի վերականգնում>> (20 հունվարի 1970 թ., տնտ. արդյունքը՝ 7 հազ. 845 ռուբ.), <<Հարմարանքի պատրաստում <<Մաքոքային տուփը փոխելու բարձակ>> դետալի մշակման համար>> (20 հունվարի 1970 թ.), <<Խառատային-պտուտակահատ հաստոցի համար տարիչ կապիչի պատրաստում՝ զանազան մասեր պատրաստելու համար>> (19 փետրվարի 1970 թ.), <<Ֆրեզային հաստոցի համար հարմարանքի պատրաստում՝ համակցված կալակները հանելու համար>> (19 փետրվարի 1970 թ.) և այլն։
1966-ին Հրայր Վանյանը արտադրության առաջավորների շարքում մասնակցում է <<Հերոս հայրերի ճանապարհներով>> համամիութենական հավաքին։ Հավաքի մասնակիցներին դիմավորում են Մոսկվայի <<Կուրսկի վոկզալ>> կայարանում, որից հետո ճանապարհը երկարում է մինչև Բրեստի մարզի Պետրիշչևո գյուղը։ Ամբողջ ճանապարհին, որը նաև Հայրենական մեծ պատերազմում մարտնչած զինվորների անցած հերոսական ուղին էր ներկայացնում, հավաքի մասնակիցների առջև ելույթներով հանդես են գալիս պատերազմի վետերաններ, գերմանական համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորներ, բարձրաստիճան զինծառայողներ։ Ելույթ է ունենում նաև ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՄԿԿ Կենտկոմի անդամ Իվան Կոնևը։ Հավաքները երիտասարդ նորարարներին շատ բան են հուշում պատվի ու պատասխանատվության մասին։ Նրանք ասես յուրովի են վերապրում իրենց հայրերի մարտական ողջ կենսագրությունը, ավելի զգաստանում ու առնականանում, լցվում աշխատանքային ցանկացած դժվարություն հաղթահարելու վճռականությամբ։
Դրանով իրենց մասնակցությունն են բերում համընդհանուր, համաժողովրդական մեծ պայքարին, որ մղել է խորհրդային ժողովուրդների ընտրանին՝ պա-տերազմական ողջ ժամանակաընթացքում։ Հավաքի եզրափակիչ փուլում բոլոր մասնակիցներին <<Հերոս հայրերի ճանապարհներով>> հուշամեդալ է շնորհվում։ 1967-ին Հրայր Վանյանի անունն առաջին անգամ մտցվում է Ղարմետաքսկոմբինատի Պատվո գրքի մեջ։
1969-ին նա ընդունվում է Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը, բայց որոշ ժամանակ սովորելուց հետո, հիվանդության պատճառով, ստիպված է լինում կիսատ թողնել ուսումն ու վերադառնալ արտադրություն։
Այնուամենայնիվ, մի քանի տարի անց, կարողանում է կարգավորել նաև ուսման հարցը՝ 1975-78 թ.թ. սովորում և կարմիր դիպլոմով ավարտում է Մինգեչաուրի բազային պոլիտեխնիկական տեխնիկումը։

Թանկագին Հրայր Վանյան,
Ամբողջ հոգով շնորհավորում եմ Ձեզ Ադրբեջանական ՍՍՀ-ի վաստակավոր ռացիոնալիզատորի կոչում շնորհելու համար։ Տարիներ շարունակ Դուք Ձեր վաստակով բարձր եք պահել Ղարմետաքսկոմբինատի անունն ու պատիվը դա զարդարել է Ձեզ։
Թող ավելի խտանա այդ վաստակը։
Հրաչյա ԲԵԳԼԱՐՅԱՆ
3 նոյեմբերի 1983 թ.

Գլուխ չորրորդ
<<ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՆԽԱՓԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ...>>
1980 թվականին Ղարմետաքսկոմբինատը կանգնում է լուրջ դժվարությունների առաջ, հարյուրավոր գործող հաստոցներ պարապուրդի են մատնվում որոշ դետալների մատակարարումը դադարեցվելու հետևանքով։ Վտանգի տակ է հայտնվում Ղարմետաքսկոմբինատի ո՛չ միայն տարեկան պետական պլանի կատարումը։ Առանց <<Ապակենտրոնակ>> (<<Эксцентрик >>), <<Մաքոքամղիչ>> (<<Гонок>>), <<Գինդ>> (<<Серга>>) դետալների առկայության՝ ՍՏԲ-2-216 ջուլհակահաստոցները լրիվությամբ անգործունակ են դառնում, ուստի, Հ. Վանյանն անմիջապես գործի է դնում իր մասնագիտական կարողություններն ու հմտությունները՝ ստեղծելու հատուկ հարմարանքներ՝ խառատային հաստոցի վրա նման կարգի անհրաժեշտ դետալներ պատրաստելու համար։ Կոմբինատի և մեխանիկական արհեստանոցի ղեկավարությունը որոշակի կասկածամտությամբ է սպասում ձեռնարկված գործի հաջողությանը, բայց հատուկ հարմարանքը պատրաստ է լինում աշխատանքի արդեն իսկ հինգերորդ օրը և անմիջապես էլ սկսվում է <<էքսցենտրիկների>> զանգվածային արտադրությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում պարապուրդի մատնված հաստոցների աշխատանքի վերսկսումը։
Չուվաշական ինքնավար հանրապետության Չեբոկսարի մայրաքաղաքի մեքենաշինական գործարանից ինչպես Արցախի մետաքսկոմբինատի, այնպես էլ Խորհրդային Միության շատ քաղաքներում տեղակայված համասեռ ձեռնարկությունների հասցեներով այլևս չէին առաքվում ջուլհակահաստոցների անխափան աշխատանքի համար այնքան անհրաժեշտ մի շարք այլ դետալներ։
Ղարմետաքսկոմբինատի ղեկավարությունը, ստիպված՝ ներկայացուցիչներ է գործուղում Չեբոկսարի, հույս ունենալով, որ հնարավոր կլինի տեղում պարզել իրավիճակը և համապատասխան անվանացանկի ու քանակի դետալներ կկարողանան ձեռք բերել։ Բայց՝ ապարդյուն։ Չեբոկսարի գործուղված ստեփանակերտցի մեխանիկների համար յուրաքանչյուր դետալից միայն մեկական օրինակ է հնարավոր լինում հայթայթել ու Ստեփանակերտ հասցնել։
Կոմբինատի ղեկավարության համար արդեն պարզ է դառնում, որ այլևս չի կարելի հույսը <<դրսի>> վրա դնել, և որոշվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել <<տեղում>>՝ սեփական միջոցներով հարցին կոնկրետ լուծում տալու համար։
Նորից Հրայր Վանյանի ստեղծագործական ունակությունն է գործի դրվում, կոմբինատի մյուս ռացիոնալիզատորները ևս սկսում են աշխատել։ Անհրաժեշտ էր որոշակիորեն կարճ ժամկետներում արտադրության համար անհրաժեշտ դետալներ արտադրելու համար որևէ համապատասխան հարմարանք ստեղծել։ Հրայրից դրա համար երեք ամսվա մտքի սրություն ու ոգու տոկունություն է պահանջվում։ Նա ստեղծում է բազմատեղանոց հատուկ հարմարանք՝ խառատահաստոցի վրա <<գինդ>> և <<մաքոքամղիչ>> դետալներ արտադրելու համար։ Երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր՝ Հրայրը ձեռնամուխ է լինում այդ դետալների զանգվածային թողարկման գործին։ Իսկ ժամանակի հրամայականը մեկն էր՝ կոմբինատում ոչ մի ջուլհակահաստոց չպիտի պարապուրդի մեջ գտնվի։ Եվ վերսկսվում է կոմբինատի աշխատանքային կանոնավոր ռիթմը, գործվածքային երկու արտադրամասերում կողք-կողքի շարված ջուլհակահաստոցների համերաշխ ու միապաղաղ <<մեղեդին>> բռնում է շրջապատը։
Արտադրվում է այնքան դետալ, որ Ստեփանակերտի մետաքսկոմբինատի մեխանիկական արհեստանոցից սկսում են սպասարկվել նաև Բաքվում ու Շաքիում տեղակայված համասեռ ձեռնարկությունները։
Ստեփանակերտցիների համբավը հանրապետության իշխանավորներին հասնելուց հետո արդյունաբերության նախարարության և Գյուտարարների ու ռացիոնալիզատորների հանրապետական ընկերության (ԳՌՀԸ) նախագահության ներկայացուցիչներն անմիջապես աճապարում են Ստեփանակերտ՝ իրենց աչքերով տեսնելու դետալների պատրաստման ձևերի ու եղանակների հետ կապված՝ տեղում կատարվող աշխատանքները։ Անմիջապես էլ՝ զանգվածային թողարկման հավանություն է տրվում և առաջարկվում այդ հարմարանքները ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում ցուցադրման ներկայացնել։ Հրայր Վանյանը պատրաստում է իր մի շարք ռացիոնալիզատորական առաջարկությունների ցուցանմուշները և ԳՌՀԸ նախագահության միջոցով ուղարկում Մոսկվա։
Մեկ ամիս Հրայրը մնում է Մոսկվայում, Խորհրդային լայնարձակ երկրի ամենագլխավոր ցուցահանդեսում իր ցուցանմուշներն է ներկայացնում։
1981-ին նորից դետալների հետ կապված խնդիր է առաջանում արտադրության մեջ։ ԱՏ 100 հաստոցի <<Ատամնանիվ>> (<<Моторная шестерня >>) դետալը տեքստոլիտ կոչվող շատ թանկ նյութից էր պատրաստվում։ Հրայրին շարունակ այն միտքն էր տանջում, թե ատամնանիվ պատրաստելու համար ինչպե՞ս գտնել այնպիսի մի նյութ, որը և՛ էժան լինի, և՛ դիմացկուն, և՛ տնտեսապես արդյունավետ։ Տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում Հրայրին հաջողվում է պատրաստել հատուկ կաղապար, որի միջոցով կապրոնե ատամնանիվ կարելի է ստանալ նույնիսկ պիտանիությունը կորցրած կանացի կապրոնե հասարակ զուգագուլպաների վերամշակումից։ Զարմանալ կարելի է, բայց փաստը մնում է փաստ, որ նորահնար ատամնանիվի արժեքը, մեղմ ասած, 18 անգամ էժան էր իր նախորդից ու ավելի դիմացկուն, իսկ տնտեսական արդյունավետության արդյունքը 100 հազարավոր ռուբլիների տնտեսում էր նախատեսում։
Այս կաղապարը ևս ԳՌՀԸ-ի հանրապետական խորհուրդը Մոսկվա է ուղարկում, որը նույնպես ցուցադրվում է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ադրբեջանական տաղավարում, արծաթե և բրոնզե մեդալներ բերելով վաստակաշատ ռացիոնալիզատորին։
Հասունացել էր պահը և, վերջապես, 1983-ի նոյեմբերի 1-ին Հրայր Վանյանին հանրապետության վաստակավոր ռացիոնալիզատորի կոչում է շնորհվում։
1982-ին ներկայացված <<ԱՏ2-12-ՇԼ5 հաստոցների Z 37 15-Գ-01-071 դետալ աստղանվի վերականգնում>> ռացիոնալիզատորական առաջարկության տնտեսական արդյունքն ընդամենը 96 ռուբլի էր, իսկ, ահա, <<ՄՇ3 մեքենայի կարժառի նոր կառուցվածք>>-ինը՝ 23 հազար 619 ռուբլի։ Զգալի ներդրում են ունենում նաև նորարարի մյուս առաջարկությունները, որոնք Ղարմետաքսկոմբինատի համար լուրջ առաջընթաց են ապահովում։ 150 ռուբլու տնտեսական արդյունք է գրանցում իր հաշվին ճանաչված նորարարի 1983-ին ներկայացրած <<Շոհավորման մեքենայի պողպատե մղիչ լիսեռի վերականգնումը>> ռացիոնալիզատորական առաջարկությունը։ 1983-ին Հ. Վանյանը ներկայացնում է նաև <<Հարմարանք՝ բարդ մամլակաղապարները մշակելու համար>>, <<Խառատային հաստոցի վրա դնելու ուղղահայաց սահուկ (սուպորտ)՝ մաքոքամղիչներ պատրաստելու համար>>, <<Պնևմատիկ մուրճի թափանվի ժանանվի վերականգնումը>>, <<Հարմարանք՝ խառատային պտուտակահատ հաստոցի վրա ներքին անցքերի երեսակման համար>>, 1984-ին՝ <<Ներդրովի կտորահատիչ կտրիչի նոր կառուցվածք>>, <<Կարգավորվող ներդրովի կտրիչի նոր կառուցվածք>>, <<Հարմարանք՝ սկավառակային, կարծրահալվածքային և արագահատ ֆրեզերը սրելու համար>>, <<Հարմարանք՝ մաքոքամղիչների փականագործական մշակման համար>>, <<Հարմարանք՝ ռանդիչ հաստոցի վրա մաքոքաշարժիչների հեղյուսների երեսակման համար>> ռացինալիզատորական առաջարկությունները։ 1985-ին ևս Հ. Վանյանի՝ արտադրությանը ստեղծագործաբար մոտեցումը ցանկալի արդյունք է տալիս։ Նա հանդես է գալիս <<Հարմարանք՝ խառատային հաստոցի վրա էլեկտրաշարժիչի կապրոնե ժանանիվ կտրելու համար>> (տնտեսական արդյունքը՝ 1 901 ռուբ. 50 կոպ.), <<Պ-125 Z Ա-8>> պնևմատիկ հաստոցի շարժաբերի (հաղորդակի) ատամնավոր ժանանիվների արդիականացումը>> (տնտեսական արդյունքը՝ 1 190 ռուբ.),
<<Համակցված կալակ՝ շեղատամ ժանանիվների ֆրեզման համար>>, <<Հարմարանք՝ առանցքակալների կորպուսների՝ 04 A01.1, 02, 05.01,1 դետալների ճշգրիտ ներտաշման համար>> ռացիոնալիզատորական առաջարկություններով։
Հրայր Վանյանի <<Համալիր հարմարանք երեսակման համար>> (<<Комплексное приспособление для гранирования >>) գյուտը վերաբերում է տեքստիլ մեքենաշինության բնագավառին և պետք է կիրառվի ՍՏԲ մակնիշի ջուլհակահաստոցի (գործվածքային, մանածագործական հաստոցի) N 3-238 գինդ դետալը և զանազան ուղղանկյուն ու քառակուսի դետալներ պատրաստելու ժամանակ։
Գյուտի նմանակ են ծառայել մեքենաշինության մեջ կիրառվող զանազան բազմատեղանի քանդովի-հավաքովի հարմարանքները, որոնք թույլ են տալիս աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու և անցումների թիվը կրճատելու նպատակով կատարել միանգամից մի քանի դետալների մշակում։
Գյուտի նախատիպը, հիմնականում, N 3-238 գինդ դետալի մեխանիկական մշակման այն տեխնոլոգիական գործընթացն է, որը ԽՍՀՄ մեքենաշինության նախարարության Չելյաբինսկի մեքենաշինական գործարանում կիրառվում էր թեթև և սննդի արդյունաբերության ու կենցաղային սարքերի համար։
Այդ դետալի պատրաստման համար կիրառվել են զանազան մետաղամշակիչ հաստոցներ՝ ֆրեզային, դարբնային, հղկման, խառատային, գայլիկոնման (շաղափման)։ Ամբողջ գործընթացը բաղկացած է 18 գործույթից։
Գինդը պատրաստվել է հատ-հատ, առանց բազմատեղ հարմարանքների։
Օգտագործվել են մետաղահատ հաստոցների և գործիքների բազմազան տեսակներ՝ մեծաթիվ գործույթների ու անցումների կիրառումով։
Քանի որ տեքստիլ արդյունաբերության՝ ՍՏԲ ջուլհակահաստոցներով հագեցված ձեռնարկություններում գինդի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորում չկա, գինդի բացակայության պատճառով հաճախ են պարապուրդներ լինում։ Հրայր Վանյանի ձեռնարկած բազմատեղանի համապիտանի (ունիվերսալ) հարմարանքի արմատավորումը թույլ է տալիս զգալիորեն կրճատել ՍՏԲ հաստոցների պարապուրդները, որովհետեւ գինդի պատրաստումն արդեն հնարավոր է դառնում իրականացնել մեկ հաստոցի վրա, խառատային-պտուտակահատ հաստոցով հագեցված ցանկացած տեքստիլ ձեռնարկության մեխանիկական արհեստանոցներում։ Գյուտը թույլ է տալիս նաև միանգամից վեց դետալի մշակում կատարել միաժամանակ, ինչը հանգեցնում է աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և կրճատում զանազան տեսակի սարքավորումների (ֆրեզային, դարբնային, հղկման, խառատային, գայլիկոնման) կիրառումը, որոնցով հագեցված չեն տեքստիլ ձեռնարկություններից շատերը։
Ղարմետաքսկոմբինատում այդ գյուտի արմատավորումով 1981 թվականից ի վեր ՍՏԲ ջուլհակահաստոցները գինդի բացակայության պատճառով պարապուրդ չեն արել, քանի որ մեխանիկական արհեստանոցի պայմաններում դրանք պատրաստվում են շատ հեշտությամբ։
Ղարմետաքսկոմբինատում 1985 թ. մարտին արմատավորված գիտատեխնիկական նոր նվաճման (<<Հարմարանք կապրոլոնե պատրաստուկներ հատելու համար>> - <<Приспособление для вырезки заготовок из капролона >>)՝ մասին 1985 թվականին տպագրված տեղեկատվական թերթիկում նշվում է, որ Հրայր Վանյանի ռացիոնալիզատորական նոր առաջարկությունը Z 19, 20, 24, 25 ժանանիվների արտադրության համար կապրոլոնե պատրաստուկներ հատելու նպատակ է հետապնդում, երաշխավորվում է մեքենաշինության մեջ և ժողովրդական տնտեսության այլ ճյուղերում կիրառելու համար։ Եթե մինչև այդ պահը 30 մմ հաստության մեկ կլոր կապրոլոնե սալը վեց մասի բաժանելու ճանապարհով վեց պատրաստուկ էր հատվում և խառատային հաստոցի վրա յուրաքանչյուրն առանձին-առանձին էր գայլիկոնվում ու ներտաշվում մինչև անհրաժեշտ չափսերը, այսինքն՝ շատ ժամանակ էր պահանջվում աշխատատար այդ մեթոդն իրագործելու համար, ապա նորահնար հարմարանքը թույլ է տալիս կլոր կապրոլոնե սալից նշված քանակի նախապապատրաստուկներն, առանց հետագա մշակման, գայլիկոնել (շաղափել) ու հատել միաժամանակ, հաշվված րոպեների ընթացքում, նվազագույն աշխատաժամանակածախսումներով։ Վեց անցք ունեցող սկավառակի տեսքով մնացուկներն ուղարկվում են վերահալման։
Տվյալ ռացիոնալիզատորական առաջարկության արմատավորումից ստացվող պայմանական-տարեկան տնտեսական արդյունքը կազմել է 1900 ռուբլի։
Տեղեկատվական թերթիկն այնուհետև ներկայացնում է հարմարանքի գծագիր պատկերն ու կառուցվածքը, նշում, որ այն բաղկացած է մշակող (I) եւ սևեռող (II) մասերից։
Մշակող մասն ամրակվում է խառատային հաստոցի կապիչի մեջ և բաղկացած է գայլիկոնից (1), երկու կտորահատիչ կտրիչից (2) ու կորպուսից (3)։
Կտրիչների միջև ընկած հեռավորությունը կարելի է փոփոխել՝ նախապատրաստուկի տրամագծից կախված։ Նախատեսված է գայլիկոնի ընտրության հնարավորություն։ Սևեռող մասը ամրակվում է հաստոցի հետին կոճղակի պանելի մեջ և թույլ է տալիս սարքվածքով (4) կապրոլոնե սալը սևեռել կողային նախապատրաստուկներ հատելու համար։
1985-ի հուլիսի 25-ին ներկայացված, բայց 1988 թվականին տպագրված տեղեկատվական մյուս թերթիկը Հրայր Վանյանի ռացիոնալիզատորական մեկ այլ առաջարկության (<<Հարմարանք խառատային հաստոցի կտրիչակալի սևեռակման համար>> - <<Приспособление для фиксации резцедержателя токарного станка >>) մասին է պատմում, որը նախատեսված է մշակվող մասերի (դետալների) ճշգրտության պահպանման համար։ 1Պ611 մոդելի խառատային հաստոցի վրա տեղակայված այդ հարմարանքը, որը բաղկացած է սևեռակից (2), կորպուսից (3), ուղղորդիչ մատից (4) և զսպանակից (5), նույնպես երաշխավորվում է ժողովրդական տնտեսության ցանկացած բնագավառում օգտագործելու համար և թույլ է տալիս սևեռակել Կտրիչակալի (1) դիրքը։ Դրանով իսկ վերանում է մշակվող դետալը չափելու նպատակով հաստոցը բազմիցս կանգնեցնելու անհրաժեշտությունը։ Սևեռակը սայլակի վրա ամրակցված է Մ8 հեղյուսներով (6), որի տեղադրումն, իրոք, զգալիորեն բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը և թույլ է տալիս ստանդարտային մասեր ստանալ առանց աշխատանքի ընթացքում լրացուցիչ չափումներ կատարելու։
1982-85 թվականների ընթացքում Հ. Վանյանի կողմից արտադրության մեջ արմատավորված ռացիոնալիզատորական առաջարկությունների տնտեսական ընդհանուր արդյունավետությունը կազմում է 26 956 ռուբ., իսկ, ընդհանուր առմամբ, 1962-1985 թ.թ. ժամանակահատվածում արտադրությունում շուրջ 74 ռացիոնալիզատորական առաջարկության արմատավորումով գրանցվում է 84 հազ. 406 ռուբ. 50 կոպ.։ Սա մի աննախադեպ գործընթաց էր, որը հնարավոր եղավ իրականացնել այնպիսի բարդ պայմաններում, երբ գործարկման տակ միայն հնամաշ հաստոցներ էին. հնարավոր բոլոր ձեւերով գործի էին դրվում հանրապետական ազգայնամոլ ղեկավարության ազգային-խտրական մեխանիզմները, խանգարող մի շարք այլ հանգամանքներ, որոնք անցնող տարիների ընթացքում ավելի են ուժգնանում, ինչն էլ ծնունդ է տալիս արդարության համար պայքարող արցախահայության համաժողովրդական ընդվզմանը։
Չուվաշական ինքնավար հանրապետության Չեբոկսարի մայրաքաղաքի մեքենաշինական գործարանից ինչպես Արցախի մետաքսկոմբինատի, այնպես էլ Խորհրդային Միության շատ քաղաքներում տեղակայված համասեռ ձեռնարկությունների հասցեներով այլևս չէին առաքվում ջուլհակահաստոցների անխափան աշխատանքի համար այնքան անհրաժեշտ մի շարք այլ դետալներ։
Ղարմետաքսկոմբինատի ղեկավարությունը, ստիպված՝ ներկայացուցիչներ է գործուղում Չեբոկսարի, հույս ունենալով, որ հնարավոր կլինի տեղում պարզել իրավիճակը և համապատասխան անվանացանկի ու քանակի դետալներ կկարողանան ձեռք բերել։ Բայց՝ ապարդյուն։ Չեբոկսարի գործուղված ստեփանակերտցի մեխանիկների համար յուրաքանչյուր դետալից միայն մեկական օրինակ է հնարավոր լինում հայթայթել ու Ստեփանակերտ հասցնել։
Կոմբինատի ղեկավարության համար արդեն պարզ է դառնում, որ այլևս չի կարելի հույսը <<դրսի>> վրա դնել, և որոշվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել <<տեղում>>՝ սեփական միջոցներով հարցին կոնկրետ լուծում տալու համար։
Նորից Հրայր Վանյանի ստեղծագործական ունակությունն է գործի դրվում, կոմբինատի մյուս ռացիոնալիզատորները ևս սկսում են աշխատել։ Անհրաժեշտ էր որոշակիորեն կարճ ժամկետներում արտադրության համար անհրաժեշտ դետալներ արտադրելու համար որևէ համապատասխան հարմարանք ստեղծել։ Հրայրից դրա համար երեք ամսվա մտքի սրություն ու ոգու տոկունություն է պահանջվում։ Նա ստեղծում է բազմատեղանոց հատուկ հարմարանք՝ խառատահաստոցի վրա <<գինդ>> և <<մաքոքամղիչ>> դետալներ արտադրելու համար։ Երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր՝ Հրայրը ձեռնամուխ է լինում այդ դետալների զանգվածային թողարկման գործին։ Իսկ ժամանակի հրամայականը մեկն էր՝ կոմբինատում ոչ մի ջուլհակահաստոց չպիտի պարապուրդի մեջ գտնվի։ Եվ վերսկսվում է կոմբինատի աշխատանքային կանոնավոր ռիթմը, գործվածքային երկու արտադրամասերում կողք-կողքի շարված ջուլհակահաստոցների համերաշխ ու միապաղաղ <<մեղեդին>> բռնում է շրջապատը։
Արտադրվում է այնքան դետալ, որ Ստեփանակերտի մետաքսկոմբինատի մեխանիկական արհեստանոցից սկսում են սպասարկվել նաև Բաքվում ու Շաքիում տեղակայված համասեռ ձեռնարկությունները։
Ստեփանակերտցիների համբավը հանրապետության իշխանավորներին հասնելուց հետո արդյունաբերության նախարարության և Գյուտարարների ու ռացիոնալիզատորների հանրապետական ընկերության (ԳՌՀԸ) նախագահության ներկայացուցիչներն անմիջապես աճապարում են Ստեփանակերտ՝ իրենց աչքերով տեսնելու դետալների պատրաստման ձևերի ու եղանակների հետ կապված՝ տեղում կատարվող աշխատանքները։ Անմիջապես էլ՝ զանգվածային թողարկման հավանություն է տրվում և առաջարկվում այդ հարմարանքները ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում ցուցադրման ներկայացնել։ Հրայր Վանյանը պատրաստում է իր մի շարք ռացիոնալիզատորական առաջարկությունների ցուցանմուշները և ԳՌՀԸ նախագահության միջոցով ուղարկում Մոսկվա։
Մեկ ամիս Հրայրը մնում է Մոսկվայում, Խորհրդային լայնարձակ երկրի ամենագլխավոր ցուցահանդեսում իր ցուցանմուշներն է ներկայացնում։
1981-ին նորից դետալների հետ կապված խնդիր է առաջանում արտադրության մեջ։ ԱՏ 100 հաստոցի <<Ատամնանիվ>> (<<Моторная шестерня >>) դետալը տեքստոլիտ կոչվող շատ թանկ նյութից էր պատրաստվում։ Հրայրին շարունակ այն միտքն էր տանջում, թե ատամնանիվ պատրաստելու համար ինչպե՞ս գտնել այնպիսի մի նյութ, որը և՛ էժան լինի, և՛ դիմացկուն, և՛ տնտեսապես արդյունավետ։ Տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում Հրայրին հաջողվում է պատրաստել հատուկ կաղապար, որի միջոցով կապրոնե ատամնանիվ կարելի է ստանալ նույնիսկ պիտանիությունը կորցրած կանացի կապրոնե հասարակ զուգագուլպաների վերամշակումից։ Զարմանալ կարելի է, բայց փաստը մնում է փաստ, որ նորահնար ատամնանիվի արժեքը, մեղմ ասած, 18 անգամ էժան էր իր նախորդից ու ավելի դիմացկուն, իսկ տնտեսական արդյունավետության արդյունքը 100 հազարավոր ռուբլիների տնտեսում էր նախատեսում։
Այս կաղապարը ևս ԳՌՀԸ-ի հանրապետական խորհուրդը Մոսկվա է ուղարկում, որը նույնպես ցուցադրվում է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ադրբեջանական տաղավարում, արծաթե և բրոնզե մեդալներ բերելով վաստակաշատ ռացիոնալիզատորին։
Հասունացել էր պահը և, վերջապես, 1983-ի նոյեմբերի 1-ին Հրայր Վանյանին հանրապետության վաստակավոր ռացիոնալիզատորի կոչում է շնորհվում։
1982-ին ներկայացված <<ԱՏ2-12-ՇԼ5 հաստոցների Z 37 15-Գ-01-071 դետալ աստղանվի վերականգնում>> ռացիոնալիզատորական առաջարկության տնտեսական արդյունքն ընդամենը 96 ռուբլի էր, իսկ, ահա, <<ՄՇ3 մեքենայի կարժառի նոր կառուցվածք>>-ինը՝ 23 հազար 619 ռուբլի։ Զգալի ներդրում են ունենում նաև նորարարի մյուս առաջարկությունները, որոնք Ղարմետաքսկոմբինատի համար լուրջ առաջընթաց են ապահովում։ 150 ռուբլու տնտեսական արդյունք է գրանցում իր հաշվին ճանաչված նորարարի 1983-ին ներկայացրած <<Շոհավորման մեքենայի պողպատե մղիչ լիսեռի վերականգնումը>> ռացիոնալիզատորական առաջարկությունը։ 1983-ին Հ. Վանյանը ներկայացնում է նաև <<Հարմարանք՝ բարդ մամլակաղապարները մշակելու համար>>, <<Խառատային հաստոցի վրա դնելու ուղղահայաց սահուկ (սուպորտ)՝ մաքոքամղիչներ պատրաստելու համար>>, <<Պնևմատիկ մուրճի թափանվի ժանանվի վերականգնումը>>, <<Հարմարանք՝ խառատային պտուտակահատ հաստոցի վրա ներքին անցքերի երեսակման համար>>, 1984-ին՝ <<Ներդրովի կտորահատիչ կտրիչի նոր կառուցվածք>>, <<Կարգավորվող ներդրովի կտրիչի նոր կառուցվածք>>, <<Հարմարանք՝ սկավառակային, կարծրահալվածքային և արագահատ ֆրեզերը սրելու համար>>, <<Հարմարանք՝ մաքոքամղիչների փականագործական մշակման համար>>, <<Հարմարանք՝ ռանդիչ հաստոցի վրա մաքոքաշարժիչների հեղյուսների երեսակման համար>> ռացինալիզատորական առաջարկությունները։ 1985-ին ևս Հ. Վանյանի՝ արտադրությանը ստեղծագործաբար մոտեցումը ցանկալի արդյունք է տալիս։ Նա հանդես է գալիս <<Հարմարանք՝ խառատային հաստոցի վրա էլեկտրաշարժիչի կապրոնե ժանանիվ կտրելու համար>> (տնտեսական արդյունքը՝ 1 901 ռուբ. 50 կոպ.), <<Պ-125 Z Ա-8>> պնևմատիկ հաստոցի շարժաբերի (հաղորդակի) ատամնավոր ժանանիվների արդիականացումը>> (տնտեսական արդյունքը՝ 1 190 ռուբ.),
<<Համակցված կալակ՝ շեղատամ ժանանիվների ֆրեզման համար>>, <<Հարմարանք՝ առանցքակալների կորպուսների՝ 04 A01.1, 02, 05.01,1 դետալների ճշգրիտ ներտաշման համար>> ռացիոնալիզատորական առաջարկություններով։
Հրայր Վանյանի <<Համալիր հարմարանք երեսակման համար>> (<<Комплексное приспособление для гранирования >>) գյուտը վերաբերում է տեքստիլ մեքենաշինության բնագավառին և պետք է կիրառվի ՍՏԲ մակնիշի ջուլհակահաստոցի (գործվածքային, մանածագործական հաստոցի) N 3-238 գինդ դետալը և զանազան ուղղանկյուն ու քառակուսի դետալներ պատրաստելու ժամանակ։
Գյուտի նմանակ են ծառայել մեքենաշինության մեջ կիրառվող զանազան բազմատեղանի քանդովի-հավաքովի հարմարանքները, որոնք թույլ են տալիս աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու և անցումների թիվը կրճատելու նպատակով կատարել միանգամից մի քանի դետալների մշակում։
Գյուտի նախատիպը, հիմնականում, N 3-238 գինդ դետալի մեխանիկական մշակման այն տեխնոլոգիական գործընթացն է, որը ԽՍՀՄ մեքենաշինության նախարարության Չելյաբինսկի մեքենաշինական գործարանում կիրառվում էր թեթև և սննդի արդյունաբերության ու կենցաղային սարքերի համար։
Այդ դետալի պատրաստման համար կիրառվել են զանազան մետաղամշակիչ հաստոցներ՝ ֆրեզային, դարբնային, հղկման, խառատային, գայլիկոնման (շաղափման)։ Ամբողջ գործընթացը բաղկացած է 18 գործույթից։
Գինդը պատրաստվել է հատ-հատ, առանց բազմատեղ հարմարանքների։
Օգտագործվել են մետաղահատ հաստոցների և գործիքների բազմազան տեսակներ՝ մեծաթիվ գործույթների ու անցումների կիրառումով։
Քանի որ տեքստիլ արդյունաբերության՝ ՍՏԲ ջուլհակահաստոցներով հագեցված ձեռնարկություններում գինդի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորում չկա, գինդի բացակայության պատճառով հաճախ են պարապուրդներ լինում։ Հրայր Վանյանի ձեռնարկած բազմատեղանի համապիտանի (ունիվերսալ) հարմարանքի արմատավորումը թույլ է տալիս զգալիորեն կրճատել ՍՏԲ հաստոցների պարապուրդները, որովհետեւ գինդի պատրաստումն արդեն հնարավոր է դառնում իրականացնել մեկ հաստոցի վրա, խառատային-պտուտակահատ հաստոցով հագեցված ցանկացած տեքստիլ ձեռնարկության մեխանիկական արհեստանոցներում։ Գյուտը թույլ է տալիս նաև միանգամից վեց դետալի մշակում կատարել միաժամանակ, ինչը հանգեցնում է աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և կրճատում զանազան տեսակի սարքավորումների (ֆրեզային, դարբնային, հղկման, խառատային, գայլիկոնման) կիրառումը, որոնցով հագեցված չեն տեքստիլ ձեռնարկություններից շատերը։
Ղարմետաքսկոմբինատում այդ գյուտի արմատավորումով 1981 թվականից ի վեր ՍՏԲ ջուլհակահաստոցները գինդի բացակայության պատճառով պարապուրդ չեն արել, քանի որ մեխանիկական արհեստանոցի պայմաններում դրանք պատրաստվում են շատ հեշտությամբ։
Արտադրության համար կարևոր նշանակություն ունի նաև <<Կտրիչ>> (<<Резец>>) գյուտը, որը հատող թիթեղիկների մեխանիկական ամրացմամբ կտրիչ է և վերաբերում է մետաղամշակմանը։
Արտադրությանը մինչ այդ հայտնի էին փոխարինովի բանող գլխիկներով և մշտական բռնիչով կըտրիչները։ (Գլխիկները բռնիչի մեջ ամրացվում են <<ծիծեռնապոչի>> վրա)։ Ըստ կառուցվածքի՝ դրանք, հիմնականում, ունեն բարդացված համակարգ և բաղկացած են վեց տարրից (թիթեղիկ, բռնիչ, հենաձողիկ, սեղմիչ-տաշեղաջարդիչ, ձողիկը բռնիչի մեջ և թիթեղիկը սեղմիչով ամրացնող պտուտակներ), ըստ այդմ էլ՝ առկա են մի շարք թերություններ, որոնցից ամենահիմնականը հատող թիթեղիկի բռնիչի առաջամասի ձևը հուսալիորեն ապահովում է բանվորի աշխատանքի առավել անվտանգ պայմանները. տաշեղը ոլորվում է և հեշտությամբ ջարդվում։ Կըտրող թիթեղիկը (2) պտուտակի (4) օգնությամբ ամրակվում է սեղմիչի (3) և բռնիչի (1) միջև։ Կտրիչը տեղադրվում է հաստոցի կտրիչակալի մեջ և կատարում գործույթներից մեկը (հատում - отрезка, թմբկահղկում - галтовка, պարուրակի ակոսահատում - нарезание резьбы )։ Կատարվող գործույթի տեսակից կախված՝ փոխվում են հատող թիթեղիկները, բայց դրանք բոլորն էլ պետք է համապատասխան ելուստ ունենան։ Կարող են օգտագործվել ինչպես կարծրահամահալվածքային, այնպես էլ արագահատ պողպատից պատրաստված հատող թիթեղիկներ։ Հրայր Վանյանի կողմից առաջարկված կտրիչը հեշտացնում է աշխատանքը, տնտեսում մետաղը, փոխելով հատող թիթեղիկները՝ թույլ է տալիս կատարել բազմազան գործույթներ. հատում-կտրում, թմբկահղկում-կլորանցում, պարուրակի ակոսահատում և այլն։
Ադր.ԽՍՀ Պետպլանի գիտատեխնիկական տեղեկատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների Ադրբեջանական գիտահետազոտական ինստիտուտն ու Լեռնային Ղարաբաղի միջճյուղային տարածքային կենտրոնը արտադրությունում արմատավորված գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների՝ համասեռ այլ ձեռնարկություններում ևս արմատավորման, առաջավոր փորձի փոխանակման ու տարածման նպատակով տեղեկատվական թերթիկներ էին հրատարակում։Ղարմետաքսկոմբինատում 1985 թ. մարտին արմատավորված գիտատեխնիկական նոր նվաճման (<<Հարմարանք կապրոլոնե պատրաստուկներ հատելու համար>> - <<Приспособление для вырезки заготовок из капролона >>)՝ մասին 1985 թվականին տպագրված տեղեկատվական թերթիկում նշվում է, որ Հրայր Վանյանի ռացիոնալիզատորական նոր առաջարկությունը Z 19, 20, 24, 25 ժանանիվների արտադրության համար կապրոլոնե պատրաստուկներ հատելու նպատակ է հետապնդում, երաշխավորվում է մեքենաշինության մեջ և ժողովրդական տնտեսության այլ ճյուղերում կիրառելու համար։ Եթե մինչև այդ պահը 30 մմ հաստության մեկ կլոր կապրոլոնե սալը վեց մասի բաժանելու ճանապարհով վեց պատրաստուկ էր հատվում և խառատային հաստոցի վրա յուրաքանչյուրն առանձին-առանձին էր գայլիկոնվում ու ներտաշվում մինչև անհրաժեշտ չափսերը, այսինքն՝ շատ ժամանակ էր պահանջվում աշխատատար այդ մեթոդն իրագործելու համար, ապա նորահնար հարմարանքը թույլ է տալիս կլոր կապրոլոնե սալից նշված քանակի նախապապատրաստուկներն, առանց հետագա մշակման, գայլիկոնել (շաղափել) ու հատել միաժամանակ, հաշվված րոպեների ընթացքում, նվազագույն աշխատաժամանակածախսումներով։ Վեց անցք ունեցող սկավառակի տեսքով մնացուկներն ուղարկվում են վերահալման։
Տվյալ ռացիոնալիզատորական առաջարկության արմատավորումից ստացվող պայմանական-տարեկան տնտեսական արդյունքը կազմել է 1900 ռուբլի։
Տեղեկատվական թերթիկն այնուհետև ներկայացնում է հարմարանքի գծագիր պատկերն ու կառուցվածքը, նշում, որ այն բաղկացած է մշակող (I) եւ սևեռող (II) մասերից։
Մշակող մասն ամրակվում է խառատային հաստոցի կապիչի մեջ և բաղկացած է գայլիկոնից (1), երկու կտորահատիչ կտրիչից (2) ու կորպուսից (3)։
Կտրիչների միջև ընկած հեռավորությունը կարելի է փոփոխել՝ նախապատրաստուկի տրամագծից կախված։ Նախատեսված է գայլիկոնի ընտրության հնարավորություն։ Սևեռող մասը ամրակվում է հաստոցի հետին կոճղակի պանելի մեջ և թույլ է տալիս սարքվածքով (4) կապրոլոնե սալը սևեռել կողային նախապատրաստուկներ հատելու համար։
1985-ի հուլիսի 25-ին ներկայացված, բայց 1988 թվականին տպագրված տեղեկատվական մյուս թերթիկը Հրայր Վանյանի ռացիոնալիզատորական մեկ այլ առաջարկության (<<Հարմարանք խառատային հաստոցի կտրիչակալի սևեռակման համար>> - <<Приспособление для фиксации резцедержателя токарного станка >>) մասին է պատմում, որը նախատեսված է մշակվող մասերի (դետալների) ճշգրտության պահպանման համար։ 1Պ611 մոդելի խառատային հաստոցի վրա տեղակայված այդ հարմարանքը, որը բաղկացած է սևեռակից (2), կորպուսից (3), ուղղորդիչ մատից (4) և զսպանակից (5), նույնպես երաշխավորվում է ժողովրդական տնտեսության ցանկացած բնագավառում օգտագործելու համար և թույլ է տալիս սևեռակել Կտրիչակալի (1) դիրքը։ Դրանով իսկ վերանում է մշակվող դետալը չափելու նպատակով հաստոցը բազմիցս կանգնեցնելու անհրաժեշտությունը։ Սևեռակը սայլակի վրա ամրակցված է Մ8 հեղյուսներով (6), որի տեղադրումն, իրոք, զգալիորեն բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը և թույլ է տալիս ստանդարտային մասեր ստանալ առանց աշխատանքի ընթացքում լրացուցիչ չափումներ կատարելու։
1982-85 թվականների ընթացքում Հ. Վանյանի կողմից արտադրության մեջ արմատավորված ռացիոնալիզատորական առաջարկությունների տնտեսական ընդհանուր արդյունավետությունը կազմում է 26 956 ռուբ., իսկ, ընդհանուր առմամբ, 1962-1985 թ.թ. ժամանակահատվածում արտադրությունում շուրջ 74 ռացիոնալիզատորական առաջարկության արմատավորումով գրանցվում է 84 հազ. 406 ռուբ. 50 կոպ.։ Սա մի աննախադեպ գործընթաց էր, որը հնարավոր եղավ իրականացնել այնպիսի բարդ պայմաններում, երբ գործարկման տակ միայն հնամաշ հաստոցներ էին. հնարավոր բոլոր ձեւերով գործի էին դրվում հանրապետական ազգայնամոլ ղեկավարության ազգային-խտրական մեխանիզմները, խանգարող մի շարք այլ հանգամանքներ, որոնք անցնող տարիների ընթացքում ավելի են ուժգնանում, ինչն էլ ծնունդ է տալիս արդարության համար պայքարող արցախահայության համաժողովրդական ընդվզմանը։
Գլուխ հինգերորդ
ՀՐԱՅՐ ՎԱՆՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆՆ ՈՒ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԻՆ

1988 թվականին վերսկսված Արցախյան ազգային ազատագրական շարժման հերթական փուլը շատ դժվարությունների առաջ է կանգնեցնում արցախահայությանը։ Տասնամյակներ շարունակ <<ինտերնացիոնալիզմի ոգով ջերմորեն տոգորված>> ադրբեջանցիները միանգամից փակում են ոչ միայն Արցախ բերող, այլ նաև ներքին օգտագործման բոլոր ճանապարհները, Արցախի շրջանները կտրում մեկը մյուսից։ Շրջափակման հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամն անմիջապես ազդում է երկրամասի արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի վրա։ Երկարատև գործադուլի դիմած բանվոր-ծառայողներն Արցախյան հարցի արդարացի լուծում են պահանջում՝ ժամանակ առ ժամանակ դադարեցնելով որպես ճնշման միջոց օգտագործվող գործադուլը, բայց միութենական Կենտրոնն ու Բաքվի ազգայնամոլ իշխանություններն ամեն կերպ ջանում են խեղդել Արցախի ազատության ու անկախության համար սկսված համազգային արդարացի շարժումը, ձեռնարկում մի շարք միջոցառումներ՝ շարժման ակտիվիստների ձերբակալություներ, երկրամասում իշխանությունների նոր ձևերի արմատավորում (հատուկ կառավարման կոմիտե, տարբեր տիպի կազմկոմիտեներ), ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների ու ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության սպառազեն ջոկատայինների լայնամասշտաբ օգտագործում և այլն, ինչը հետզհետե բերում է տեղական արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների կազմալուծմանը, դադարեցվում է նաև Ղարմետաքսկոմբինատի գործունեությունը։ Ստեղծված պայմանները զինաթափված հայ ազգաբնակչությանը (ադրբեջանական իշխանությունների կողմից կանխամտածված ձևով նախօրոք հավաքվել էին բոլոր որսորդական հրացանները) թելադրում են ինքնապաշտպանության նախապատրաստվել՝ դիմակայելու զինված ադրբեջանցիների ինչպես՝ տեղային հարձակումներին, այնպես էլ՝ սպասվող առաջիկա լայնամասշտաբ պատերազմին։
1989 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի պաշտպանության գծով պատասխանատուները խառատ Հրայր Վանյանին և փականագործ Արմեն Ծատրյանին գործուղում են Չարենցավան՝ տարբեր զինատեսակներ ու զինամթերքներ պատրաստել սովորելու, ինչպես նաև հատուկ հարմարանքներ ձեռք բերելու նպատակով։ (Չարենցավան քաղաքում նրանք ապրում են չջեռուցվող հյուրանոցում։ Խանութպան Ալենը (ծննդով՝ չլդրանցի) նրանց օղի է տալիս, որ խմեն ու տաքանան։ Նույն այդ Ալենը նաև պատերազմական տարբեր ժամանակահատվածներում մի 2-3 անգամ զենք ու զինամթերք է հասցնում հայրենի գյուղ)։
Գործուղվածների ուսումնառությունն ընդամենը մեկ ամիս է տևում. Չարենցավանից նրանք վերադառնում են գիտելիքների հարուստ պաշարով ու փորձնական մեծ կարողություններով օժտված, զինագործական աշխատանքի համար անհրաժեշտ հարմարանքներով զինված։ Հարազատ երկրամասի արդյունաբերության՝ արդեն պատմության գիրկն անցնող առաջնեկի՝ 63-ամյա*** Ղարմետաքսկոմբինատի մեխանիկական արհեստանոցում նոր եռուզեռ է սկսվում։ Հրայրն անմիջապես ձեռնամուխ է լինում <<Շմայսեր>> տիպի ինքնաձիգների ու ներքին գործերի տեղական մարմինների հայազգի աշխատակիցների՝ զարկանները հանված տաբելային ատրճանակների համար նոր զարկաններ պատրաստել, որ հնարավոր լինի դրանց լիարժեք օգտագործումը։ Նա ինքնաշեն հրացաններ, չուգունից պատրույգավոր նռնակներ ու տարբեր նյութերից այլ զինամթերքներ է պատրաստում, որոնք ժամանակին գաղտագողի հանվում են արհեստանոցից և շրջաններ ուղարկվում։
Հրայրը, լավ տիրապետելով իր մասնագիտությանը, փամփուշտներ, գնդակների համար կաղապարներ, կապրոնից պարկուճներ է պատրաստում։ Իսկ երբ այդ հումքը չի արդարացնում, սկսում են օգտագործված փամփուշտների պարկուճները հավաքել ու համապատասխան լիցքերով լցոնել։ Նաև՝ ձևափոխելով՝ հարմարեցնել դրանք Մակարովի ատրճանակի փողերին։ Մի խոսքով՝ արվում է հնարավոր ամեն ինչ, որ ընդհատակյա պայմաններում գործող ինքնապաշտպանական ջոկատներում զենքի ու զինամթերքի պակաս չզգացվի։ Բայց մի անգամ տղաներին մատնում են, և ադրբեջանական <<ՄՀՆՋ>>-այինները մտնում են մեխանիկական արհեստանոց։ Պատրաստի զենքերն ու զինամթերքները, որոնք շրջաններ ուղարկելու համար դեռ չէին հանվել արհեստանոցից, մի կերպ հասցնում են թաքցնել։ Հանկարծակի ստուգումները ոչ մի արդյունք չեն տալիս։ Բայց ստուգումներից անմիջապես հետո ադրբեջանցի մատնիչն իր արժանի պատիժն, այնուամենայնիվ, ստանում է։
Անհրաժեշտ քանակության պատրաստի զենքն ու զինամթերքը տեղ հասցնելու հստակ մեխանիզմը ևս մշակված էր, բոլորը գործում են ըստ համապատասխան հրահանգի՝ արտակարգ դեպքերից ու անախորժ իրավիճակներում հայտնվելու վտանգից խուսափելու համար։ Պատրաստի արտադրանքն արհեստանոցից պետք է հանի Հրայրն ու իր մեքենայով հասցնի նշված վայրը, ուր նրան այլ մեքենա է սպասում, որը պիտի շրջաններ տեղափոխի սպասված բեռը։ Հրայրը պատրաստի արտադրանքը տեղավորում է մեքենայի բեռնախցիկում և նշանակված վայր շտապում։ Հաճախ էր պատահում, երբ Ստեփանակերտի փողոցներում պարեկային ծառայություն իրականացնող ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները խուզարկելու նպատակով կանգնեցնում են Հրայրի ավտոմեքենան, բայց նա ամեն անգամ խույս տալու մի որևէ ձև է գտնում։ Մի օր էլ, աշխատանքային օրվա ավարտին, երեսուն հատ նռնակ մեքենայի բեռնախցիկում, Հրայրը դեպի կենտրոնական շուկա էր շտապում՝ անհրաժեշտ արտադրանքն այնտեղ սպասող մեքենային հասցնելու համար, Ղարմետաքսկոմբինատից քիչ վերև տեղակայված նախկին քիմգումարտակի (հետագայում այդ տարածքը ԼՂՀ Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկն էր զբաղեցնում, իսկ հիմա՝ բնակելի շենքեր են կառուցվում) մոտ պարեկող ռուս զինվորը կանգնեցնում է մեքենան և փորձում խուզարկել բեռնախցիկը Հրայրը նրան է մեկնում ծխախոտի տուփն ու առարկություն չընդունող տոնով ասում, որ բեռնախցիկում անթույլատրելի ոչինչ չկա, պարզապես հոգնած է, տուն է շտապում։ Զինվորը, համոզվելով, որ հրամանատարությունից ոչ ոք իրենց կողմը չի նայում, շտապում է վերցնել ծխախոտատուփն ու արտաբերել <<езжай быстрее>> բառերը։ Հրայրի մեքենան պոկվում է տեղից ու սլանում առաջ։ Փրկվում են և՛ Հրայրը, և՛ ինքնապաշտպանական ջոկատներին այնքան անհրաժեշտ արտադրանքը, որը տեղ է հասցվում ժամանակին։
Ռազմիկ Պետրոսյանն իր ջոկատով գտնվում էր Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի տարածքում։ <<Կարաբին>> հրացանների վրա օպտիկական նշանոց տեղադրելու համար Հրայրին հանձնարարվում է հատուկ հարմարանք պատրաստել։ Երկու օրվա համառ ու տքնաջան աշխատանքից հետո հարմարանքը պատրաստ էր, բայց տեղափոխելու հնարավորություն չկար, որովհետև Շուշիում բնավորված հակառակորդի կողմից անընդհատ գնդակոծվում է Սղնախ տանող ճանապարհը՝ Շոշ-Կարմիր Շուկա հատվածում։ Երկար մտածելուց հետո Հրայրը որոշում է հարմարանքն իր մեքենայով տեղ հասցնել անձամբ։ Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհահատվածում նրա մեքենան հայտնվում է հակառակորդի տեսադաշտում։ Գնդակոծումը վերսկսվում է, բայց, բարեբախտաբար, Հրայրին հաջողվում է խուսափել գնդակներից ու, թեքվելով աջ՝ անվնաս հասնել Սղնախ։ Ռ. Պետրոսյանը հարմարանքը հավանում և անմիջապես տեղադրում է հրացանի վրա։ Հրայրը հրաժեշտ է տալիս տղաներին և երեկոյան դեմ բռնում տունդարձի ճանապարհը։ Ստեփանակերտ է մտնում այլ ճանապարհով՝ Քարաշենի անտառի միջով, մեքենայի լուսարձակները մարած, առանց հակառակորդի ուշադրությանն արժանանալու։
Արցախի պաշտպանական գործընթացը նոր փուլ է թևակոխում։ Ետևում են մնում պարտիզանական շարժումը, ընդհատակյա պայքարն ու զինված ընդհարումները։ Ադրբեջանը, քաղաքացիական անհնազանդության ծայրահեղ քայլին դիմած Արցախի ազատաբաղձ ժողովրդին վերահնազանդեցնելու բոլոր միջոցները սպառելով՝ վերջին ճիգերն է գործադրում։ Արցախից ու շրջակա տարածքներից դուրս են բերվում միութենական ենթակայության բոլոր զինված կազմավորումներն ու 140 հազար բնակչություն ունեցող անզեն Արցախը մինչև ատամները զինված յոթ միլիոնանոց Ադրբեջանի դեմ մնում է մեն-մենակ։ Սկսված արյունալի պատերազմն Արցախի հայությունը դիմավորում է ոգու ամրությամբ։ Իհարկե, <<խորտակվող նավը>> լքողներ էլ են լինում, բայց հայրենաբաղձ յուրաքանչյուր արցախցի ի մի է բերում իր կարողությունները՝ հարազատ օջախի ու հայրենի երկրամասի փրկության համար։ Լինում են և՛ ձեռքբերումներ, և՛ անհաջողություններ։ Բայց պատերազմական ճանապարհներով հայ զինվորը քայլում է հաստատուն ու աներեր քայլքով և իր խրոխտ ու անզիջում կեցվածքով ստիպում հակառակորդին՝ ճողոպրել մարտադաշտից։ Իսկ մարտադաշտ էր նետվել խորհրդային զինված ուժերից Ադրբեջանին մասհանված ողջ զինանոցը, որը մաս առ մաս լքվում է ղարաբաղաադրբեջանական զինված հակամարտության տարբեր փուլերում ու սկսում գործել նախկին տերերի դեմ։
Անջատ-անջատ գործող ինքնապաշտպանական ջոկատների հաջողություններով ոգևորված՝ հայ մարտիկները ձեռնամուխ են լինում թշնամական որջի վերածված հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրմանը։ Ձեռնարկվում է մի գործողություն, որի ընթացքում գրանցվելիք պարտությունը հավասարազոր էր մահվան, ուստի՝ աներկբայելի հաղթանակ ապահովելու համար անհրաժեշտ էր ներդնել բոլոր կարողություններն ու համախմբել բոլոր ուժերը, դառնալ մեկ միասնական բռունցք։ Շուշիի ազատագրման ռազմագործողությունը մանրակրկիտ մշակման է ենթարկվում՝ բոլոր հանգամանքների հաշվարկումով։ Շուշիի ռազմագործողության հաջողությունը նպաստում է ջոկատների հետագա միավորման և ռազմական մեկ միավորի՝ Պաշտպանության բանակի կազմավորման գործընթացին։ Խառատ Հրայր Վանյանի՝ խաղաղ ու պատերազմական տարիների զենքը մնում է նույնը՝ խառատային հաստոցը, որի վրա նա ուղղակի հրաշքներ է գործում։ Կարծես նրա մասին է ասված ժողովրդական հայտնի խոսքը. <<Նա երկաթից կարող է անգամ մարդ պատրաստել>>։ Պաշտպանության բանակի կազմավորումից հետո օրըստօրե ավելի լայնածավալ բնույթ է ստանում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմը։ Գրանցվող պարտություններն ու հաղթանակները մարտական դիրքում մարտնչող զինվորի հետ հավասարապես՝ դառնության ու հպարտության զգացումներով համակում են նաև թիկունքայիններին, ովքեր ևս ձգտում են իրենց ամենօրյա ջանքերով մոտեցնել հաղթանակի բաղձալի օրը։ Հրայրը խառատային հաստոցի վրա երկար ու անքուն գիշերներ է լուսացնում, օրեր ու շաբաթներ անցկացնում՝ կատարելով բանակի հրամանատարության առաջադրանքները։ Իսկ այդ վստահությունը նա ձեռք է բերում հենց առաջին հանձնարարության կատարման ընթացքում։ Տեսնելով նրա աշխատանքի արդյունքը՝ ձեռքսեղմումից հետո գեներալ Իվանյանն իր աջը դնում է անվանի խառատի ուսին և արտաբերում. <<Спосибо! Молодец! С тобой можно всё изготовить>>։ Իսկ անվանի խառատի ծանոթությունը ճանաչված գեներալի հետ հարթ ու հանգիստ պայմաններում չի անցել։ Պատերազմական իրավիճակը ստիպում է ամեն միջոցի դիմել՝ անհրաժեշտ զինամթերք ձեռք բերելու համար։ Եվ, ահա, գեներալը խառատի մոտ է եկել հատուկ հանձնարարություն առաջադրելու, իսկ նա շարունակում է աշխատանքը հաստոցի վրա, հանդգնում է չներկայանալ գեներալին կոմբինատի տնօրեն Ռոբերտ Սևումյանի երկրորդ զգուշացումից հետո անգամ։ Մշակման գործընթացում գտնվող դետալի վրա կավիճով համապատասխան նշում կատարելուց հետո միայն Հրայրն անջատում է հաստոցի հոսանքն ու ներկայանում գեներալին։ << Почему не останоливаешь станок, а? Сынок!>>,- հնչում է գեներալական հանդիմանանքը։ Հրայրի պատասխանը կոնկրետ է, մասնագիտական բանիմացությամբ։ Գեներալը հասկանում է նրան, գրպանից հանում է ականանետային ականի բրոնզե պարկուճն ու մեկնում խառատին՝ որպեսզի վաղն առավոտյան ժամը 1000-ին 400 հատ պատրաստ լինի դրանից։ Իսկ եթե չհասցնի պատրաստել՝ գեներալը խոստանում է ականադաշտ ուղարկել նրան։ Առաջադրանքը բարդ է ու պարտավորեցնող։
Գեներալի մեկնելուց հետո իսկույն հավաքվում են արհեստանոցում՝ խելք-խելքի տալու։ Հանձնարարությունն իրականցնելու գործին ներգրավվում են վեց հոգի (ներառյալ՝ կոմբինատի տնօրենն ու գլխավոր ինժեները) և սկսում աշխատանքը։ Յուրաքանչյուրն աշխատանքային մեկ փուլ է իրականացնում, իսկ վերջնական գործողությունն անցնում է Հրայրի ձեռքի տակով։ Ողջ գիշերվա ընթացքում կատարված աշխատանքը հնարավոր է դարձնում միայն 117 հատը վերջնական արդյունքի հասցնել, իսկ մնացածը գտնվում են պատրաստման տարբեր փուլերում։
Վաղ առավոտյան կոմբինատի գլխավոր ինժեներ Վլադիմիր Սիմոնյանը համապատասխան հանձնաժողովի ստուգմանը ներկայացնելու համար Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան է տանում պատրաստի արտադրանքը։ Պարզվում է, որ գեներալ Իվանյանի կողմից նման առաջադրանք էին ստացել մայրաքաղաքի մի շարք ձեռնարկությունների խառատներ ու փականագործներ ևս, որոնց պատրաստած պարկուճներն արդեն ստուգվել ու խոտան էին ճանաչվել, իսկ գեներալ Իվանյանը ոչ միայն անտրամադիր է, այլև՝ ջղագրգիռ, ոչ մեկին տեսնել ու ոչինչ լսել չի ուզում։ Վլ. Սիմոնյանի ներկայացրածը ստուգելու խնդրանքը ևս քամահրական վերաբերմունքի է արժանանում։ Բայց, ի վերջո, տեղի տալով, գեներալ Իվանյանը համաձայնում է ստուգել նաև մետաքսկոմբինատից բերվածն ու մնում զարմացած՝ այդ ո՞վ է, որ կարողացել է պատրաստել այդպիսի ճշտությամբ։ Վլ. Սիմոնյանն էլ թե՝ նա, ում ուզում էիք ականադաշտ ուղարկել։ Քր. Իվանյանը կարգադրում է խառատ Հրայր Վանյանին ապահովել օրական երեքանգամյա սննդով և առաջիկա մեկ ամսվա ընթացքում նմանատիպ բոլոր հանձնարարությունները տալ միայն նրան։ Հրայրն արդարացնում է գեներալ Իվանյանի վստահությունը և ոչ միայն նշված ժամկետում, նրանից հետո էլ (մինչև հրադադարի հաստատումը) շարունակում է պարտքի ու պատասխանատվության զգացումով և մասնագիտական մեծ վարպետությամբ կատարել բանակի կողմից ներկայացվող բոլոր առաջադրանքները։
Վաղուց արդեն պատերազմն անցյալ է շատերիս համար։ Դառն հուշերով լցված։ Պատերազմից հետո ծնված սերունդն այսօր արդեն 15 տարեկան է։ Պատերազմի մասին նրանց տեղեկությունները մեծերի պատմածներից են միայն ու պատմության դասագրքերից, Արցախյան ազատամարտի նվիրյալ հայորդիների մասին պատմող գրքերից ու փաստավավերագրական շարժանկարներից։ Թող նրանք այդպես էլ՝ պատերազմի հետ միայն գրքերում հանդիպեն ու հեռուստաէկրանից ցուցադրվող շարժանկարներում։ Իսկ իրական մարտական իրավիճակին մոտ պայմաններին այդ տարիքի տղաներն, այնուամենայնիվ, կհանդիպեն Հայոց զինված ուժերում ծառայելու տարիներին։ Նրանք քաղաքացիական պարտքի կատարումով իրենց մասնակցությունը կբերեն բանակային հարաճուն գործընթացի կատարելագործմանը, իրենց տրամադրված ժամկետի շրջանակներում կնպաստեն մեր նորանկախ հանրապետության սահմանների անձեռնխելիության ապահովմանը, կդառնան մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի անխոնջ երաշխավորը։ Զորացրվելով՝ իրենք ևս կանցնեն խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի։ Բայց կան նվիրյալներ, ովքեր, ինչ մասնագիտություն էլ ունենան՝ միշտ մնում են շարքում և երբեք զորացրման իրավունք չունեն։
Նման նվիրյալներից մեկն էլ Հրայր Ռուբենի Վանյանն է, ով ժամանակի պարտադրանքով ընտրած մասնագիտությամբ կարողացավ դիմանալ ժամանակի քննությանը, օր-օրի կատարելագործեց իր մասնագիտական կարողությունները և խորհրդային կայսերապաշտական ժամանակաշրջանում, երբ արտաքուստ ժողովուրդների եղբայրական ընտանիք համարվող Միության հանրապետություններից մեկում՝ Ադրբեջանում, մշտապես, բացահայտ թե քողարկված, խախտվում էին հանրապետության հայազգի քաղաքացիների իրավունքներն ու շահերը, այնուամենայնիվ, նա Բաքվի ազգայնամոլ իշխանություններին պարտադրեց իր մասնագիտության առումով լավագույնը ճանաչել իրեն և լճացման ամենալպիրշ տարիներին կարողացավ Ադրբեջանից պոկել հանրապետության վաստակավոր ռացիոնալիզատորի պատվավոր կոչումը։ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Կուրբան Խալիլովը, լպիրշ ժպիտը դեմքին, սեղմում է ժամանակի ամենահանդուգն հայերից մեկի՝ Հրայրի ձեռքն ու շնորհավորում նրան պատվավոր կոչման արժանանալու համար։ (Երևի մտքում բարբաջում էր՝ ձեզ բոլորիդ յաթաղանել չհասցրինք, հիմա ստիպված կոչումներ ենք շնորհում)։ Բայց հայի ստեղծագործ միտքն այդ ե՞րբ չի փայլատակել։ Ո՛չ միայն Անատոլիայի <<խավար խորքերում>>, նաև խորհրդային իշխանության շնորհիվ ժողովուրդ ու պետություն դարձած Ադրբեջանի մայրաքաղաքում ու շրջաններում հազարաձայն զնգոցով է աշխատել հայի ստեղծագործ մուրճը, որի շնորհիվ մերձկասպյան նավթախորշերն են շահագործվել, Մինգեչաուր ու Սումգայիթ կառուցվել, մյուս քաղաքներն ու շրջանները շենացվել...

Վերջաբանի փոխարեն
Վաստակաշատ խառատն այսօր էլ անբաժան է իր մասնագիտությունից։ Տարիներ շարունակ անհատական պատվերներ է կատարում։ Առանձին պատվերներ է ստանում նաև Պաշտպանության բանակի զորամասերից, հատկապես՝ Առանձին ինժեներասակրավորային գումարտակից։ Ստացվող պատվերները հիմնականում առավելագույն բարդության են։ Այսինքն՝ այնպիսի դետալների նորոգում ու պատրաստում է պատվիրվում, որոնք այլ մասնագետների կողմից պարզապես անհնար է իրագործել։ Իսկ Հրայր Վանյանի համար ամեն բարդության աշխատանք իրագործելի է, որովհետև, ինչպես հայ հանճարի մեծագույն դրսևորումներից մեկի խոսքերն են հուշում, թե.
…հասել է նա մի ջինջ պարզության,
Որ ձեռք է բերվում <<դժվար վարժությամբ>>****։

Հրայր Վանյանը ժամանակին հաղթահարել է բոլոր դժվարությունները, ուստի՝ այսօր նրան բոլոր գործերն այնպես հեշտությամբ են տրվում, որ հաճախ մարդկային ձիրքի ու կարողությունների վրա նաև զարմանում ես ակամա։ Իսկ զարմանալու ոչինչ էլ, պարզապես, չկա։ Կարևորն այն է, որ ընտրես սիրած մասնագիտություն ու կապվես նրան հոգուդ բոլո՜ր-բոլոր թելերով...
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
* Վարդան Հակոբյան, Մարդը և նրա գործը։ <<Սովետական Ղարաբաղ>>, N 25 (14821), 31 հունվարի 1987 թ.։
** Վայրի սոխ։
*** Ա. Բ. Զախարյան, Լեռնային Ղարաբաղի մետաքսարդյունաբերությունը (ռուսերեն և հայերեն)։ Բաքու, Ադրպետհրատ., 1970, էջ 54։
**** Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու չորս հատորով, հատոր երկրորդ։ Երևան, <<Սովետական գրող>> հրատ., 1986, էջ 330 (<<Ընթերցող բարեկամիս>>)։
29 հուլիսի 1965 թ.՝ ՀամԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի <<Արտադրության երիտասարդ առաջավորին>> կրծքանշան (վկայական դ 611)։
1 օգոստոսի 1966 թ.՝ Ադր.ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի գովասանագիր՝ 1966 թ. առաջին կիսամյակի պլանի կատարման և Ղարմետաքսկոմբինատի կոմերիտական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար։
Սեպտեմբեր 1966 թ.՝ <<Հերոս հայրերի ճանապարհներով>> հուշամեդալ (ՀամԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի, Զբոսաշրջության Կենտրոնական խորհրդի և ԴՈՍԱԱՖ-ի Կենտրոնական կոմիտեի համատեղ որոշմամբ)։
29 հոկտեմբերի 1966 թ.՝ գրանցում Ղարմետաքսկոմբինատի Պատվո գրքում՝ սոցիալիստական մրցության արդյունքներով արտադրական բարձր ցուցանիշների հասնելու համար։
2 նոյեմբերի 1967 թ.՝ գրանցում Ղարմետաքսկոմբինատի կոմերիտկազմակերպության Պատվո գրքում (ԼԿԵՄ կոմիտեի և <<Կոմերիտական լուսարձակ>> շտաբի որոշմամբ)՝ սոցիալիստական մրցությունում արտադրական բարձր ցուցանիշների հասնելու համար։
3 նոյեմբերի 1967 թ.՝ գրանցում Ղարմետաքսկոմբինատի Պատվո գրքում՝ Մեծ Հոկտեմբերի 50-ամյակի պատվին արտադրության ռացիոնալացման համար վերցրած սոցիալիստական պարտավորությունների կատարման համար։
1968 թ.՝ ՀամԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի <<ՀամԼԿԵՄ 50 տարին>> հոբելյանական կրծքանշան։
1968 թ.՝ ՀամԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի <<ՀամԼԿԵՄ XVI համագումար.1970>> հոբելյանական կրծքանշան։
10 հոկտեմբերի 1975 թ.՝ ԳՌՀԸ հանրապետական խորհրդի պատվոգիր՝ 9-րդ հնգամյակում (1971-1975 թթ.) գյուտարարության և ռացիոնալացման ուղղությամբ կատարած ակտիվ ստեղծագործական աշխատանքի համար։
1975 թ.՝ հանրապետության նախարարների խորհրդի պատվոգիր։
27 հունիսի 1979 թ.՝ ԳՌՀԸ ԼՂ մարզային խորհրդի պատվոգիր՝ տեխնիկական ստեղծագործության բնագավառում ունեցած բարձր ցուցանիշների համար և գյուտարարության մասին լենինյան դեկրետի 60-ամյակի կապակցությամբ։
1979 թ.՝ Արհմիությունների ԼՂ մարզային խորհրդի և ԳՌՀԸ ԼՂ մարզային խորհրդի երկրորդ կարգի դիպլոմ՝ 1979 թվականին գյուտարարական և ռացիոնալիզատորական աշխատանքում ձեռք բերած բարձր ցուցանիշների համար։
1980 թ.՝ Արհմիությունների ԼՂ մարզային խորհրդի և ԳՌՀԸ ԼՂ մարզային խորհրդի երրորդ կարգի դիպլոմ՝ սոցիալիստական մրցության արդյունքներով (1980 թ.) ունեցած լավագույն ցուցանիշների համար։
9 մարտի 1981 թ.՝ ԽՍՀՄ թեթև արդյունաբերության նախարարության կոլեգիայի, ԳՌՀԸ Կենտրոնական խորհրդի և Արհմիությունների Կենտրոնական կոմիտեի նախագահության համատեղ որոշում՝ <<ԽՍՀՄ թեթև արդյունաբերության լավագույն ռացիոնալիզատոր>>-ի կոչում (վկայական դ 1009) շնորհելու մասին՝ պարգևատրելով <<ԽՍՀՄ թեթև արդյունաբերության լավագույն ռացիոնալիզատոր>> մեդալով։
29 ապրիլի 1981 թ.՝ ԳՌՀԸ կենտրոնական խորհրդի նախագահության <<Գյուտարարության ու ռացիոնալացման 1980 թ. գերազանցիկ>> կրծքանշան։
23 հունիսի 1981 թ.՝ Արհմիությունների ԼՂ մարզային խորհրդի պատվոգիր՝ գյուտարարության և ռացիոնալացման աշխատանքին ակտիվորեն մասնակցելու համար, և ի նշանավորումն Գյուտարարների ու ռացիոնալիզատորների համամիութենական օրվա։
1981 թ.՝ ԳՌՀԸ հանրապետական խորհրդի պատվոգիր՝ գյուտարարության և ռացիոնալացման աշխատանքին ակտիվորեն մասնակցելու և 10-րդ հնգամյակի ռացիոնալացման ֆոնդի ժամկետից շուտ իրականցմանը բերած անձնական ավանդի համար։
8 դեկտեմբերի 1981 թ.՝ ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի արծաթե մեդալ (դ 15241)՝ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման գործում ունեցած հաջողությունների համար։
26 փետրվարի 1982 թ.՝ Արհմիությունների ԼՂ մարզային խորհրդի և ԳՌՀԸ ԼՂ մարզային խորհրդի առաջին կարգի դիպլոմ՝ 1981 թվականին <<Լավագույն ռացիոնալիզատոր>> կոչման համար ծավալված սոցիալիստական մրցությունում բարձր ցուցանիշների հասնելու համար։
18 մարտի 1982 թ.՝ գրանցում ԼՂ ԳՌՀԸ <<Պատվո գրքում>> (արձանագրություն դ 4)՝ մարզում գյուտարարական ու ռացիոնալացման գործունեությանն ակտիվորեն մասնակցելու համար։
1983 թ.՝ <<ԼՂԻՄ 60>> հոբելյանական կրծքանշան։
1983՝ ԳՌՀԸ հանրապետական խորհրդի պատվոգիր՝ տեխնիկական ստեղծագործության զարգացմանն ուղղված ակտիվ աշխատանքի, գյուտարարներին, ռացիոնալիզատորներին ու նորարարներին բազմակողմանի օգնության ցուցաբերման և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 66-ամյակի կապակցությամբ։
1983 թ.՝ ԳՌՀԸ ԼՂ մարզային խորհրդի առաջին կարգի դիպլոմ՝ 1983 թվականին <<Մարզի լավագույն ռացիոնալիզատոր>> կոչմանն արժանանալու համար։
1 նոյեմբերի 1983 թ.՝ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագիր՝ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ռացիոնալիզատորի պատվավոր կոչում (վկայական դ 34) շնորհելու մասին՝ ժողովրդական տնտեսության զարգացման գործում ունեցած ակնառու ծառայությունների համար և ԼՂԻՄ կազմավորման 60-ամյակի կապակցությամբ՝ պարգևատրելով <<Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ռացիոնալիզատոր>> մեդալով։
Պարբերական մամուլ
1. Ի. Պողոսյան, Խառատը և մարզիկը։ <<Սովետական Ղարաբաղ>>, N 279 (8086), 25 նոյեմբերի 1964 թ.։
2. Ս. Ղարայան, Յու. Ապրեսյան, Զրույց, որ պիտի շարունակեն։ Ո՞վ, ինչպե՞ս... <<Սովետական Ղարաբաղ>>, N 20 (8443), 25 հունվարի 1966 թ.։
3. Երվանդ Միրզոյան, Շատերից երկուսը։ <<Սովետական Ղարաբաղ>>, N 172 (8903), 25 հուլիսի 1967 թ.։
4. Արտադրության ռացիոնալիզատորների և նորարարների աշխատանքային ձեռագիրը (լուսանկարներ՝ Ալ. Սարգսյանի)։ <<Սովետական Ղարաբաղ>>, N 283 (12072), 6 դեկտեմբերի 1977 թ.։
4. Այսօր ռացիոնալիզատորների և գյուտարարների համամիութենական օրն է (լուսանկար՝ Ալ. Սարգսյանի)։ <<Սովետական Ղարաբաղ>>, N 151 (12545), 30 հունիսի 1979 թ.։
5. Գ. Գրիգորյան, Տեխնիկական միտքը՝ հնգամյակին։ <<Սովետական Ղարաբաղ>>, N 153 (13145), 27 հունիսի 1981 թ.։
6. Լազր Գասպարյան, Շարունակ պրպտումների մեջ է։ <<Մետաքսագործ>>, N 26 (1100), 29 հունիսի 1981թ.։
7. Կոլեկտիվի և անհատի միասնությունը (խմբագրական)։ <<Սովետական Ղարաբաղ>>, N 240 (13232), 10 հոկտեմբերի 1981 թ.։
8. Շարունակվում է հնգամյակի գվարդիականներին նվիրված հարվածային շաբաթը (լուսանկար՝ Ի. Մովսիսյանի)։ <<Կոմունիստ>>, N 269 (17504), 20 նոյեմբերի 1981 թ.։
9. Հնգամյակ, երկրորդ տարի (լուսանկար՝ Ի.Մովսիսյանի)։ <<Սովետական Ղարաբաղ>>, N 114 (13406), 15 մայիսի 1982 թ.։
10. Շնորհավորում ենք (Հ. Վանյանին հանրապետության վաստակավոր ռացիոնալիզատորի պատվավոր կոչում շնորհելու առիթով)։ <<Մետաքսագործ>>, N 43 (1219), 7 նոյեմբերի 1983 թ.։
11. Ռ. Շումանյան, Արժանավորը։ <<Մետաքսագործ>>, N 46 (1222), 30 նոյեմբերի 1983 թ.։
12. Ռ. Շումանյան, Ռացիոնալիզատորի ավանդը։ <<Կոմունիստ>>, N 284 (18119), 11 դեկտեմբերի 1983 թ.։
13. Գրիգոր Վանյան, Ռացիոնալիզատորը։ <<Բարեկամություն>>, N 7 (5124), 14 հունվարի 1984 թ.։
14. Վիլեն Բախշիյան, Նորարարի ձեռագիրը (ակնարկ)։ <<Կոմունիստ>>, N 58 (18194), 6 մարտի 1984 թ.։
15. Նիկոլայ Բաղդասարյան, Վաստակած պատիվ։ <<Սովետական Ղարաբաղ>>, N 64 (13956), 14 մարտի 1984 թ.։
16 Грайр Ванян: Богатство мира. <<Бакинский рабочий>>, N 1 (20229), 1 января 1985 г.
17. Վարդան Հակոբյան, Մարդը և նրա գործը։ <<Սովետական Ղարաբաղ>>, N 25 (14821), 31 հունվարի 1987 թ., շաբաթ։
18. Հրանտ Հայրիյան, Այսօր էլ շարքում է, մեր կողքին։ <<Ազատ Արցախ>>, N 89 (1152), 2 օգոստոսի 2001թ.։
19. Արիս Գրիգորյան, Արժանի ներդրում։ <<Մարտիկ>>, N 28 (841), 11-18 հուլիսի 2009 թ.։
Գրքեր
1. Արիս Արսենի, Վաստակավոր ռացիոնալիզատորը. Հրայր Վանյանի կյանքն ու գործունեությունը։ Կենսագրական-վերլուծական ակնարկ։ Ստեփանակերտ, <<Դիզակ պլյուս>> հրատ., 2009, 112 էջ, տպ.՝ 150 օր.։
** Վայրի սոխ։
*** Ա. Բ. Զախարյան, Լեռնային Ղարաբաղի մետաքսարդյունաբերությունը (ռուսերեն և հայերեն)։ Բաքու, Ադրպետհրատ., 1970, էջ 54։
**** Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու չորս հատորով, հատոր երկրորդ։ Երևան, <<Սովետական գրող>> հրատ., 1986, էջ 330 (<<Ընթերցող բարեկամիս>>)։
Հրայր Վանյանը պարգևատրվել է...

Գրականություն Հրայր Վանյանի մասին
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ