ԵԹԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ,,,






Երգիծապատումներ 1989-ի հեռուստաեթերից, հեռուստասցենարներից և հեռուստատեսության կյանքից՝ առհասարակ


,

Տեխնիկական խոտան էր, չէին կարողանում եթեր դուրս գալ։ Եվ, ահա, երկնագույն էկրանին վերջապես երևաց հաղորդավարուհի Իննա Հայրապետյանը.
- Հարգելի հեռուստադիտողներ, տեխնիկական խաթարումների պատճառով ներողություն ենք խնդրում,- ասաց նա և շարունակեց հեռուստաեթերը։


,

Կադրում՝ երեխաներից որևէ մեկը արտասանում է որևէ բանաստեղծությունից որևէ քառատող։
ՙԲժիշկ-մանկավարժի մեկ օրը՚ հաղորդման սցենարից


,

Կադրում՝ թղթակիցը մտածկոտ քայլում է Ստեփանակերտի փողոցներով... Տեսախցիկը ցուցանակից շրջվելով՝ ընդգրկում է ամբողջ փողոցը և շարժվում առաջ... Փողոցը կամաց-կամաց մթնում է, ապա՝  կամաց-կամաց լուսանում։ Էկրանի վրա երևում է սեղանի մոտ նստած թղթակիցը՝ ձեռքում բռնած մի գրություն. ՙՄուկուչ Արզանյանը եղել է բացառիկ համեստ և հասարակ ընկեր՚։
ՙՄեծ պայքարի մարդիկ՚ հաղորդման սցենարից


,

Ռեժիսորին՝ Սրբազանը գալու է հինգշաբթի օրը։  նդրում եմ նկարահանման հացը արագացնել։
Մակագրություն ՙԵւ մի տանիր զմեզ ի փորձութիւն՚
հաղորդման սցենարի վրա




,

Կադրում՝ Ննգի գյուղը՝ խոշոր պլանով։ Կուժ, գավաթ, խնոցի՝ խոշոր պլանով։ Գյուղի բրուտանոցը՝ ընդհանուր պլանով։ Գյուղի ծեր կանայք՝ խոշոր պլանով։
Վարպետ Վարդանը ներկայացնում է բրուտագործական իրերը, իսկ Աշխեն տատիկը՝ խոշոր պլանով՝...
ՙՄոռացված արհեստ՚ հաղորդման սցենարից


,

Եթե ոչ հեռու անցյալում երիտասարդները դժկամորեն էին ֆերմա գալիս, կամ բոլորովին չէին ուզում, այսօր արդեն անասնապահների ու կթվորների շարքերը համալրվում են նոր ու բանիմաց կադրերով, որոնց մեծ մասը երիտասարդներ են։ Ի՜նչն է պատճառը, որ երիտասարդները հանկարծ կանգնեցին դեմքով դեպի... ֆերման։
ՙԴեմքով դեպի ֆերմա՚ հաղորդման սցենարից


,

Կադրում՝ քաղխորհրդի գործկոմի շենքը։ Ընդհանուր միջանցք։ Ընդունարանում սպասող մարդիկ։ Նրանց դեմքը։ Հետո կամերան մտնում է քաղգործկոմի նախագահի տեղակալի աշխատասենյակը։ Աշխատասենյակ է մտնում նաև մի քանի քաղաքացի, իսկ հեղինակը մի քանի խոսքով կադրի (կամերայի) հետևից ներկայացնում է տվյալ  անձնավորությանը։ Օրինակ՝ Այսինչ Այսինչյան, Ստեփանակերտ է տեղափոխվել Բաքվից 1989-ի հունվարի կեսերին, ունի չորս մասնագիտություն, երեք երեխա և մեկ կին։
ՙՄի օր քաղգործկոմում՚ հաղորդման սցենարից



,

Կադրում՝ Պողոսագոմեր գյուղը։ Կամերան գյուղամիջով գալիս-մտնում է 103-ամյա ծերունու տունը, ծերունու դեմքը։
ՙՀին զինվորը՚ հաղորդման սցենարից


,

Կադրում՝ Պողոսագոմեր գյուղը։ Պատկերներ՝ գյուղից։ Ծերունիներ՝ գյուղից։
ՙՍովորական ու անսովոր՚ հաղորդման սցենարից


,,,

Մայքլ Ջեքսոնը... Ստեփանակերտում, Մարտակերտում, Հադրութում ու... Շեխերում,- մարզի մյուս քաղաքներում, ավաններում ու գյուղերում։
ՙԱրցախյան հյուրախաղեր - 89՚ շարքից


,

Ավտովարորդ Յուրի Հակոբջանյանը պատմում է, որ Արփագետուկ գյուղում
նկարահանումների ժամանակ տեղի ունեցած այսպիսի մի խոսակցության է ականատես եղել.

- Ասում են՝ ՙդուբլյոնկաներ՚ եք ստացել ու տվել թուրքերին, ճի՜շտ է,- կոլվարչության նախագահին հարցով դիմում է հե-ռուստատեսության թղթակից Սասունիկ Ալեքսանյանը։
- Այո,- կարճ պատասխանում է նախագահը։
- Ինչո՜ւ...
- Որովհետև նրանք են աշխատում մեր ֆերմայում։ Դու երեք օրով արի փոխարինիր մեր կթվորուհիներից որևէ մեկին՝ ՙդուբլյոնկան՚ ետ վերցնեմ ու տամ քեզ։
- Չէ, չէ, չեմ կարա,- հրաժարվում է թղթակիցը։
- Դե՝ որ չես կարա...- ջղայնացած զրույցին է խառնվում Հադրութի շրջխորհրդի գործկոմի նախագահը։
- Դու սո՜ւս, թե չէ՝ հրես մի սինխրոն կտամ, կմնաս տեղդ կանգնած,- ասում է թղթակիցն ու խոսափողը մոտեցնում շրջ-խորհրդի գործկոմի նախագահի բերանին։
Նախագահը մնում է շշկլված-կանգնած...






ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ
ԽՄԿԿ 28-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Ոգևորված ԽՄԿԿ 28-րդ համագումարի պատմական որոշումներով, այս տարվա առաջին եռամսյակում Խորհրդային երկրի գյուղատնտեսական ոլորտի աշխատողներն արտադրել են շուրջ 4 մլն տոննա միս, որի վաճառման և վերավաճառման անօրինակ արարողությունը վերջացնելուց հետո երկրորդ եռամսյակում մսավաճառները գրպանել են 4 մլն ռուբլի փող, իսկ երրորդ եռամսյակում որոշել են վաճառել մնացած ոսկորները։
Սոված մարդկանց կարագով, մսով, ձվով, կաթով և այլ մթերքներով բավարարելու նպատակով որոշվել է 1990 թվականի դեկտեմբերից անցնել ինքնածախսածածկման։ Այսինքն՝ բյուրոկրատական ապարատի աշխատողներն այսուհետ աշխատելու են այնքան, որքան ուտում են։
Քանի որ խորհրդային կուսակցական լիդերներն այլևս մարզ չեն գալիս, Արցախի գյուղատնտեսության աշխատողները որոշել են այս տարի չոգևորվել ոչ մի համագումարի ոչ մի որոշմամբ և իրենց արտադրած մթերքները չուղարկել այլևս  Մութալիբովին, Սաֆոնովին, Պոլյանիչկոյին և նման այլ անկուշտ ձրիակերների։
Զարմացած այս հանգամանքից՝ կաթնատու-մսատու կովերը հավերժական ոգևորությունից ուշքի եկան և սկսեցին պոզահարել այն կթվոր-կթվորուհիներին, ովքեր իրենց տված անարատ կաթին ջուր խառնելով՝ ֆուրաժային կովի կաթնատվությունը հասցնում էին  4, 5, 6, 7, նույնիսկ՝ 8 հազար լիտրի և ուրիշի մաքրությունը կեղտոտելու հաշվին ոսկե մեդալներ շահում, կոմունիստական աշխատանքի հարվածային դառնում, իսկ լավագույն դեպքում՝  արժանանում սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձրագույն կոչման։
Ցնծության մեջ են առանձնապես՝ հավերը, որոնք դեռևս երկու տարի առաջ էին ուզում արտասահմանյան անձնագրեր ձեռք բերել և փախչել Ամերիկա։
Հիմա Կևորկովը, Ալիևը, Բրեժնևը (ողորմի նրան) էլ Արցախ չեն գա, իսկ ֆերմաների վարիչներն էլ իրենց (հավերին) չեն ստիպի հինգ կոպեկանոց կեր ուտել ու ածել… տասնհինգ կոպեկանոց ձու։
Քանի որ լուրեր են պտտվում, որ Խորհրդային Միությունում շուտով կարող է սով սկսվել և տալոնով կլինեն հացը, ջուրը, ձուկը, աղը, կաթը, պանիրը, մածունը, նույնիսկ՝ օդը (Օ2), անհրաժեշտ ենք համարում հիշեցնել բնակչությանը, որ այսուհետև պետք չէ համագումարի որոշումներ կարդալ ու նրանցով ոգևորվել։
Ավելի ճիշտ ենք համարում հողը վարձակալությամբ վերցնելն ու մշակելը։

1990, սեպտեմբեր, Ստեփանակերտ






ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐ – Ըստ ադրբեջանական բութ պատմաբանների՝ ժողովուրդ, որն ապրում է Արցախի ներկայիս տարածքում։

ԵՐԿՐԱՇԱՐԺ – Տեղի է ունենում ընդերկրյա ցնցումներից, որոնք վերջին ժամանակներս կապված են նաև քաղաքական ցնցումների հետ։

ԷՔՍՏՐԵՄԻՍՏՆԵՐ – ԽՍՀՄ-ում ապրող օկուպացված տարածքի բնակիչներ (ազգությամբ՝ հայ, քանակը՝ 3 մլն)։


ԽՍՀՄ – Լայնարձակ երկիր, որտեղից փախչելու համար նրա քաղաքացիները տասն օրը մեկ ինքնաթիռ են փախցնում։

КПСС – Капут перестройки - спасите Союз!

ԿՏՐՈՆ (նախնական պատվերի) – Ծաղկող սոցիալիզմին հատկանշական փաստաթուղթ։

КОРРУМПИРОВАННЫЕ ЭЛЕМЕНТЫ  – Ոչ քիմիական տարրեր, որոնք Մենդելեևի պարբերական աղյուսակում չկան։ Վերջերս հայտնաբերվել են Արցախի տարածքում՝ կենտրոնական իշխանությունների կողմից։ Հետաքննությունը շարունակվում է։

ՆՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ – Մտքերի ամբողջականություն, որին հատուկ է ցանկացած  պարագայում իր արտաքին տեսքը փոխելու և որակական նոր ձևով հանդես գալու ունակությունը։

ПЕРЕСТРОЙКА – Պետության վերափոխման իրականացումն ապահովող որոշակի համակարգ, որը կարող է ուղեկցվել перестройка - յով։

ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ – Քաղաքական կարգավիճակ, որը Չիլիում կոչվում է Պինոչետի դիկտատուրա, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում՝ Պրետորիայի ռասիստական ռեժիմ, Արցախում՝ արտակարգ դրության պարետություն։

СССР – Страна страждующих Социалистической революцией..

ՍՈՒՄԳԱՅԻԹ –  որհրդային քաղաք, որտեղ բնակարանների պակասության պատճառով տեղաբնակ թուրքերը կարող են սպանել բնակարանատեր մարդկանց (ծնթ.՝ հայերին) և քաղաքին շնորհել ինտերնացիոնալիստի կոչում։

ՓՏՈՂ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ – Ինքը փտում է, հոտը մեզնից է գալիս։

1990, օգոստոս-սեպտեմբեր, Ստեփանակերտ


ՊԱՏՄՈՒՄ Է ՎՐԵԺ ԱՐԱՐԱՏՅԱՆԸ



Բախտագուշակ գնչուհին Մութալիբովին մահից հետո դրախտ է խոստանում, իսկ Սաֆոնովին՝ դըժոխք։ Այնպես է պատահում, որ մահից հետո երկուսն էլ դրախտ են ընկնում։ Մութալիբովը զարմանքով հարցնում է Սաֆոնովին.
- Ո՜նց եղավ, որ դու էլ դրախտ ընկար։
- Ձերոնց տված փողերով կաշառեցի գերեզմանոցի պահակին՝ ինձ էլ դրախտ ուղարկեց,- պատասխանում է Սաֆոնովը։



Մի արցախցի մտամոլոր քայլերով մտնում է Մոսկվայի կենտրոնական հանրախանութը և սկսում նայել ցուցափեղկերը։ Վաճառողուհին մոտենում է նրան ու հարցնում.
-Что Вы хотите, молодой человек?
-Մի-ա-ցո՜ւմ,-մտքերից չկտրվելով բացականչում է արցախցին։
-Это очень дорого стоит! - պատասխանում  վաճառողուհին։



Տարիներ անց մի լենինականցի պատահմամբ հանդիպում է Սաֆոնովին՝ մարշալի ուսադիրներով։
- Ծո՜, էս պագոննե՜րը երբ ստացար որ,- զարմացած բացականչում է լենինականցին։
- Սյասին քյա՜ս (ձայնդ կտրիր), а то прикажу повесить,- հետևում է պատասխանը։

1990, օգոստոս, Ստեփանակերտ